EU NEIGHBOURS east-ը՝ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության (ԱԳԵԾ), Եվրոպական խորհրդի և Եվրոպական խորհրդարանի հետ համագործակցությամբ, մշակել է գործնական ուղեցույց, որը նպատակ ունի օգնել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Բելառուսի, Մոլդովայի և Ուկրաինայի լրագրողներին ավելի լավ հասկանալ ԵՄ հաստատությունների կառուցվածքն ու գործառույթները։
Ուղեցույցը նաև պատկերացում է տալիս ԵՄ ընդլայնման քաղաքականության և որոշումների կայացման գործընթացների վերաբերյալ: Բացի այդ, այն ներառում է արժեքավոր տեղեկություններ առկա տեսալսողական ռեսուրսների, ԶԼՄ-ների համար կոնտակտների, հավատարմագրման և ԶԼՄ-ների հարցումների ընթացակարգերի վերաբերյալ։
Այս ուղեցույցը պարունակում է ամենակարևոր տեղեկատվությունը ԵՄ գործունեության լուսաբանման կանոնների և լրատվամիջոցների համար հասանելի հնարավորությունների վերաբերյալ: Ավելին, այն իր տեսակի մեջ առաջին տարածաշրջանային ուղեցույցն է, որը կարող է որպես հղում ծառայել հաստատությունների անվանումների, բարձրաստիճան պաշտոնատար անձանց պաշտոնների, օրենսդրական ակտերի և ԵՄ քաղաքականության թարգմանության համար:
Դուք մասնավորապես կիմանաք, թե օրինակ ո՞րն է տարբերությունը ԵՄ տարբեր կառտույցների կանոնակարգի, հրահանգի, հանձնարարականի, կարծիքի և որոշման միջև, որո՞նք են ընդլայնման և անդամակցության գործընթացի ընդհանուր կանոններն ու փուլերը, որո՞նք են ընդլայնման հարցերով հանձնակատարի գործառույթներն ու պարտականությունները և որտե՞ղ կարելի է գտնել ԵՄ հաստատությունների պաշտոնական տեսալսողական նյութերը։