2023.06.14,

Նյուսրում

Ֆեյսբուքի Վերաքննիչ խորհուրդը ուժի մեջ է թողել «Հայ ռազմագերիների դեպքի» վերաբերյալ Մետայի որոշումը

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Ֆեյսբուքի Վերաքննիչ խորհուրդն ավարտել է «հայ ռազմագերիների տեսանյութի դեպքի» քննարկումը և որոշել է ուժի մեջ թողնել Մետայի որոշումը՝ Ֆեյսբուքից չհեռացնել տեսանյութը և դրա վրան ավելացնել «անհանգստացնող» նախազգուշացնող էկրան:

Միևնույն ժամանակ Խորհուրդը Մետային առաջարկել է վայրագ հանցագործությունների, ռազմագերիների, մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ հրապարակումների քաղաքականության մասով լրացուցիչ արձանագրություն և ուղեցույց մշակել։

Տեսանյութը, որի վերաբերյալ որոշում է կայացրել Վերաքննիչ խորհուրդը, Ֆեյսբուքում տեղադրվել է 2022-ի հոկտեմբերին։

Քննարկված տեսանյութը սկսվում է օգտատիրոջ կողմից զետեղված նախազգուշացմամբ, որ այն հարմար է միայն 18 տարեկանից բարձր անձանց համար, և անգլերեն տեքստով, որտեղ գրված է «Դադարեցրեք ադրբեջանական ահաբեկչությունը. Աշխարհը պետք է կանգնեցնի ագրեսորներին»։

Տեսանյութը ներկայացնում է ադրբեջանցիների կողմից հայ զինվորականների գերեվարումը։ Տեսանյութում կարելի է տեսնել հայ զինվորների դեմքերը։

Ֆեյսբուքը խնդրահարույց էր համարել այդ տեսանյութը, քանի որ Մետայի (Ֆեյսբուք ընկերության) ստարդարտներն արգելում են ցուցադրել ռազմագերիների դեմքերը կամ նրանց գտնվելու վայրը։

Ֆեյսբուքի Վերաքննիչ խորհուրդն, ըստ էության քննում էր ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, ռազմական հանցագործության վերաբերյալ տեղեկությունների տարածման կարևորության և ռազմագերիների ինքնությունը չբացահայտելու կարևորության միջև բալանսը։

Մոտ երկու ամիս տևած քննարկումներից հետո Խորհուրդը որոշել է, որ տեսանյութի լրատվական արժեքը ավելին է, քան հանցագործություններ խթանելու պոտենցիալը։

Այս որոշմամբ Վերաքննիչ խորհուրդը կոնկրետ դեպքի համար հաստատել է, որ  հանրային շահն ավելի գերակա է, քան Ֆեյսբուքի ներքին կանոնակարգերը և օրենքներով նախատեսված սահմանափակումները։

Գեղամ Վարդանյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *