Դեկտեմբերը մարդու իրավունքների պաշտպանության խոսակցությունների ամիս է, որովհետև դեկտեմբերի 2-ը ստրկության վերացման, իսկ 3-ը՝ հաշմանդամության ունեցողների միջազգային օրերն են։ Իսկ դեկտեմբերի 10-ին աշխարհը նշում է Մարդու իրավունքների օրը։
Եկեք այս իրավունքների համատեքստում ևս մեկ անգամ կարևորենք կանանց իրավունքները՝ քննարկենք սեքսիզմը ընտանեկան, աշխատանքային, հանրային և այլ միջավայրերում։
Մեր առաջին թեստը՝ «Ճանաչենք, խուսափենք և կանխենք սեքսիզմը», օգնում է պարզել, թե ինչքանով եք կարողանում տարբերակել այդ դրսևորումները։
Առաջարկում ենք երկրորդ թեստի միջոցով ստուգել, ինչքանով եք կարողանում ճանաչել մեդիայով վերարտադրվող սեքսիզմի իրական օրինակները։
Մեդիան երբեմն նպաստում է կարծրատիպերի տարածմանն ու ամրապնդմանը. սեքսիզմը բացառություն չէ: Այս թեստում առանձնացրել ենք մեդիայով տարածվող սեքսիզմի իրական և հավանական օրինակներ: Միգուցե դրանք լրագրողական դաշտի շատ ներկայացուցիչների համար ճանաչելի են և ոչ խրախուսելի, սակայն մեդիասպառողները կարիք ունեն տարբերակելու մեդիայով հաճախ տարածվող նման դրսևորումները։
Թեստը պատրաստվել է «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակներում։
«Կանայք քաղաքականության մեջ» ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ:
Հետաքրքիր էր անցնել թեստի հարցաշարով