2022.02.25,

Նյուսրում

Ռուսաստանը մասնակի սահմանափակում է Ֆեյսբուքի հասանելիությունը

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Ռուս-ուկրաինական պատերազմը դեռևս մինչ բուն ռազմական գործողություններն ու իսկական ավերվածությունները ուղեկցվում էր տեղակատվական հարձակումներով ու քարոզչությամբ։ Ուժգին քարոզչությունը թույլ էր տալիս ռազմական լեզվով խոսել նաև ինֆորմացիայի մասին։ Բնականաբար սահմանափակելով տեղում աշխատող լրատվամիջոցների տեղաշարժն ու բովանդակության ստեղծումը։

Ռուսաստանի զորքերի Ուկրաինա ներխուժման առաջին օրը ռուսական գրաքննական մարմինը՝ Ռոսկոմնադզորը դիմեց լրատվամիջոցներին, ասելով, որ նրանք «պարտավոր են օգտագործել միայն ռուսական պաշտոնական աղբյուրներից ստացված տեղակություններն ու տվյալները», քանի որ դա է «վստահելի ու ակտուալ» ինֆորմացիան։ 

Ռոսկոմնադզորը Լուգանսկի և Դոնբասի մարզերում տեղի ունեցող գործողությունները անվանեց «հատուկ օպերացիա» ու զգուշացրեց, որ իրավունք ունի անհապաղ արգելափակել ինտերնետային այն հրապարակումները, որոնք տարածում են սուտ (այսինքն, ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկություն)։ Ու նաև տուգանել լրատվամիջոցին մինչև 5 մլն ռուբլի։ 

Փետրվարի 24-ին ինֆորմացիոն պատերազմը հասավ Ֆեյսբուք, որը սահմանափակեց ռուսաստանյան մի քանի լրատվամիջոցների ներկայությունը սոցցանցում (Զվեզդա» հեռուստաընկերություն, «РИА Новости», lenta.ru, gazeta.ru)։ Այդ մասին հայտնեց Ռոսկոմնադզորը՝ այդ քայլը համարելով խտրական մոտեցում ու ասելով, որ Մետա ընկերությունը չի բացատրել, թե ինչու է սահմանափակել այդ հարթակները, փոխարենը արհամարհել է իր նամակը։

Նշենք, որ այդ չորս լրատվական հարթակները ունեն հիմնականում պետական քարոզչական գործառույթ։

Իսկ Ֆեյսբուքը իր սահմանափակումները (պիտակավորումները, դիտելիության հետագա նվազմամբ) սկսել էր փորձակել 2017-ին՝ փաստերի ստուգման համակարգի ներմուծմամբ։ Փաստերի ստուգման համար ներգարվվում են անկախ ստուգողներ։ Նման փորձ եղավ նաև Հայաստանում, 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում։

Փետրվարի 25-ին Ռուսաստանի ԱԳՆ ու դատախազությունը  եզրակացրեցին, որ Ֆեյսբուքը առնչություն ունի «մարդու հիմնարար ազատությունների ու իրավունքների խախտումների հետ, այդ թվում ՌԴ քաղաքացիների»։ Եվ ըստ այդմ՝ Ռոսկոմնադզորը որոշեց մասնակի սահմանափակել Ֆեյսբուքի հասանելիությունը պետության տարածքում։

Այդ որոշման հետևանքները դեռևս անհայտ են՝ կախված սահմանափակումների ինտեսվիությունից ու տեմպերից։ Հնարավոր է, որ դանդաղի Ֆեյսբուքին միանալու ընթացքը, ինչպես արդեն մեկ տարի է տեղի է ունենում Թվիթերի հետ, որտեղ հատկապես կտրուկ իջել է վիդեո նյութերի դիտման արագությունը։ Չի բացառվում, որ հնարավոր է որոշ ժամանակով Ֆեյսբուքն արգելափակվի Ռուսաստանում ամբողջությամբ։ 

Ակնհայտ է, որ Ֆեյսբուքի ռուսաստանյան հատվածը դժվար թե լքի Ֆեյսբուքը, բայցև պատրաստվում է տեղափոխվել այլ սոցցանցեր, հիմնականում՝ Տելեգրամ։ Տարածում են ստանում արգելափակումները շրջացնելու խորհուրդները։

Ուկրաինայում փետրվարի 24-ից գործում են ռազմական դրություն ու պարետային ժամ, ինչն արդեն իսկ ենթադրում է սահմանափակումներ նաև մեդիայի համար։ 2021-ին ընդունված նոր օրենքի համաձայն՝ ռազմական դրությունը Ուկրաինայում կարող է իշխանափոխության հիմք դառնալ։ Այդ դեպքում պետության ղեկավարի դերում կլինեն ռազմական պաշտոնյաները, օրինակ, ԶՈՒ հրամատարը։

Եվ արդեն ռազմական իշխանությունները կորոշեն, թե ինչպիսի ռեժիմով պետք է աշխատի մեդիան, ինչ սահմանափակումներով է գործելու բջջային կապը, ինտերնետը և ինչ պատժամիջոցներ կարելի է կիրառել (ընդուպ մինչև լրատվամիջոցների, հրատարակչությունների աշխատանքի դադարեցում, նկարահաող տեխնիկայի առգրավում ու ունեցվածքի բռնագանձում)։ Բայց դրանք ընդամենը հնարավորություններն են։

Իսկ իրականությունն այն է, որ լրահոսը, որը հասնում է աշխարհին ռուս-ուկրաինական պատերազմի մասին, լի է մանիպուլյատիվ ու քարոզչական բովանդակությամբ, բեմադրված ու կեղծ ռեպորտաժներով։ Մենք անցել ենք այդ ճանապարհը ու կարծես թե դարձել առավել զգուշավոր ու ուշադիր կեղծիքի հանդեպ։ 

Օրինակ, լավ հասկանում ենք, որ ռուսական պաշտոնական աղբյուրները չեն հայտնում իրենց զոհերի մասին, իսկ ուկրաիանական պաշտոնական հայտարարությունները (գերիների, մահերի մասին) համարում ոչ արժանահավատ։ 

Իհարկե, բարդ է ընդունել, որ ինֆորմացիայի սահմանափակումը բարիք է։ Հատկապես 2020-ի հայ-ադրբեջանական պատերազմից հետո։

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *