2020.09.11,

Նյուսրում

«Էլ ․․․ չեմ գնալու». երբ բանկը դառնում է մեմերի առիթ

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Ֆեյսբուքում ACBA բանկը սկսել է «Էլ ACBA չեմ գնալու» գովազդային արշավը, որը պարզ չէ, թե ինչի մասին է: Մեկ շաբաթից ավելի է օգտատերերը փորձում են գուշակել, առաջարկում են տարբեր վարկածներ, թեև ամենահավանականը մոբայլ բանկինգի գործարկումն է: 

Գովազդային պատկերները չունեն ուղեկցող կամ պարզաբանող տեքստ, մարդկանց դեմքերին կարմիր ցուցանակ է, որը փակում է աչքերի հատվածը և որոշակի անանունություն տալիս հերոսներին: 

Հենց այդ հակասական կարմիր գրառումը սկսեց օգտագործել սոցցանցը՝ ստեղծելով նմանատիպ կառուցվածքով մեմեր:

Բանկային համակարգում կրեատիվ գովազդ հազվադեպ է հանդիպում, որովհետև բանկերի «կատակը» կարող է ոչ միանշանակ ընդունվել, անգամ վնասել կազմակերպության իմիջին ու ծառայություններին:

Բայց այս դեպքում գովազդային արշավը դարձավ զանգվածային և նույնիսկ հուշեց մեկ այլ բանկի, թե ինչպես կարելի է օգուտ քաղել:

Ինեկոբանկը առեղծվածին հումոր է ավելացնում «Իսկ դու ինչո՞ւ ես բանկ գնում», «Ես արդեն 6 տարի է բանկ չեմ գնում»՝ ակնհայտորեն գովազդելով իր մոբայլ բանկինգը։ Իհարկե, այս արշավն կարող է ավելի զարգանալ, եթե պարզվի ACBA բանկի արշավը բնավ օնլայն գործարքների մասին չէ: 

Այս երկու բանկերի էջերում գովազդային պաստառները բավականին շատ են մեկնաբանվել ու տարածվել: Մարդիկ ոգևորվել և ստեղծում են իրենց «Էլ … չեմ գնալու» հումորային տարբերակները:

Կորոնավիրուսի պառճառով գրեթե բոլոր կազմակերպությունները վերանայել են իրենց գովազդային բյուջեն, կրճատել այն ու կենտրոնացրել օնլայն հարթակում: Քիչ բյուջեով, բայց ավելի էֆեկտիվ գովազդ ստանալու ուրախ և ներառական օրինակ է նաև սա: 

Փաստորեն, գովազդը կարող է միավորել, ստեղծագործելու ու զվարճանալու առիթ դառնալ: 

«Էլ … չեմ գնալու» ասելով, երբեք չես իմանա՝  ունե՞ս ավելի լավ տարբերակ, թե՞  չունես ոչ մի տարբերակ:

Գայանե Ասրյան 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *