2020.07.22,

Նյուսրում

Արցախի Հանրային ռադիոն սեպտեմբերից կունենա 24-ժամյա եթեր

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

Արցախի հանրային հեռուստառադիոընկերության գործադիր տնօրեն Մերի Դավթյանն ասում է, որ պատրաստվում են համակարգային փոփոխությունների։ Օգոստոսին ռադիոյի եթերը կդադարեցվի, իսկ սեպտեմբերին նոր եթերաշրջանում արդեն կունենան ամբողջությամբ նորացված եթեր։ 

Վերջերս Հայաստանի հանրային ռադիոյի թիմն Արցախի հանրային ռադիոյում էր․ հայաստանցի գործընկերների հետ քննարկվել են ռադիոյի տեխնիկական վերազինման, եթերացանցի և կառուցվածքային փոփոխությունների հարցերը։ 

«Տեխնիկայի ցանկն արդեն կազմվել է։ Ռադիոյում կունենանք ժամանակակից պահանջներին համապատասխանող տեխնիկա, որը հնարավորինս կնվազեցնի մարդկային գործոնը»,-ասում է Մերի Դավթյանը։ 

Բացի այդ, ռադիոյում նոր կադրերի կարիք կա․ ռադիոն կհամալրվի նոր երիտասարդ կադրերով, որի համար նախապես մրցույթ կհայտարարվի։  Նրանք ներկայումս աշխատող կադրերի հետ նախապես վերապատրաստում կանցնեն Հայաստանի հանրային ռադիոյում։ 

Այժմ հանրային ռադիոն եթերում է օրական 5 ժամ։ Անցած տարի կրկնապատկվել էր հեռուստատեսության եթերաժամը՝ 4-ից դառնալով 8, իսկ ռադիոյինը մնացել էր անփոփոխ։ 

Ռադիոն նոր եթերաշրջանից կունենա նաև առանձին հաճախականություն։ Հիմա այն եթեր է հեռարձակվում Հայաստանի հանրային ռադիոյի հաճախականությամբ։ Մերի Դավթյանի խոսքով՝ ռադիոն, ամենայն հավանականությամբ, եթեր կհեռարձակվի նաև Հայաստանում։ 

Բովանդակային լուրջ փոփոխություններ են սպասվում․ «Նախատեսում ենք դինամիկ, տրամադրություն հաղորդող, «թարմ շնչով», ականջին հաճո, ներկայիս ռիթմին համապատասխան ռադիո ունենալ»։ 

«Մեծ ուշադրություն կդարձնենք լրատվական բլոկին․ լրատվական թողարկումներ կլինեն ժամը մեկ։ Ծրագրային լավ ցանց ենք կազմել՝ թեմատիկ, ամենատարբեր ոլորտներին առնչվող։ Սեփական արտադրանք ենք ունենալու 8 ժամի չափով»,-ասում է Մերի Դավթյանը։

Նրա խոսքով, հաջորդ քայլը հեռուստատեսության համակարգային փոփոխությունն է լինելու, որին կանդրադառնան նոյեմբերին։

Անահիտ Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *