2020.03.23,

Նյուսրում

Հաղորդակցվեք պետական մարմինների հետ ու գնումներ կատարեք տանը նստած

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

Արտակարգ դրությունը, որ Հայաստանում մարտի 16-ից գործում է կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով, ենթադրում է ֆիզիկական շփումների որոշակի սահմանափակումներ։ Որոշ ընկերություններ արդեն անցել են առցանց աշխատանքային ռեժիմի։ 

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ հաղորդակցվելու տարբեր հարթաակների միջոցով մարդիկ կարող են որոշ գործարքներ իրականացնել՝ առանց տնից դուրս գալու։ 

Դրանցից է e-request.am օնլայն հարցումների միասնական հարթակը, որի միջոցով քաղաքացին կարող է դիմում, բողոք, հարցում ուղարկել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև հետևել դրանց ընթացքին։ 

Կադաստրի կոմիտեի հետ կապված հարցերը հնարավոր է լուծել e-cadastre.am էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակի միջոցով, որը հնարավորություն է տալիս անշարժ և շարժական գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման դիմումներ ներկայացնել։

E-register.am-ը թույլ է տալիս մեկ պատուհանի սկզբունքի կիրառմամբ գրանցել կազմակերպություն, ձեռնարկություն,  ինչպես նաև արդեն գրանցվածների մասին տեղեկություն։ 

E-civil.am-ի միջոցով կարելի է իրականացնել  քաղաքացիական կացության բոլոր 7 տեսակի ակտային գրանցումներ (ծննդյան, ամուսնության, ամուսնալուծության, մահվան, որդեգրման, հայրության ճանաչման և անվան փոխման ակտային գրանցումներ): 

Առցանց հնարավոր է նաև շինարարական թույլտվություն ստանալ 30 օրվա ընթացքում՝ e-permits.am կայքի միջոցով։ 

Բացի պետական մարմինների հետ հաղորդակցվելուց քաղաքացիների համար կան նաև առցանց վճարումներ կատարելու համար մի շարք հարթակներ։ 

Պետական բոլոր վճարումները կարելի է կատարել e-payments.am-ի միջոցով։  

Կան նաև մի շարք վճարային համակարգեր, կապի բոլոր օպերատորները նույնպես ունեն օնլայն վճարման հնարավորություն։ Դրանք են՝ Telcell -ը, Easypay, Idram, Mobydram-ը, Arca-ն,  Upay

Էլեկտրոնային եղանակով գնումների հնարավորություն ունեն գրեթե բոլոր մեծ սուպերմարկետների ցանցերը` Սասը, Տիտանը, Պարման, Էվրիկան, Քարֆուրից գնումնեեր կարելի է անել buy.am-ի միջոցով:  Menu.am-ի, Sovats.am-ի  միջոցով նույնպես կարելի է գնումներ անել ու սնունդ պատվիրել։ 

Կան նաև օնլայն սուպերմաարկետ և դեղատուն։ Դեղատնային ցանցերը նույնպես ունեն առաքման ծառայություններ։ 

Անահիտ Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *