Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ներկայացրել է Հայաստանում 2019-ի ամենադիտված հաղորդումները: Ըստ վերլուծության, եթերում ամենաշատը դիտվում են ժամանցային հաղորդումներ, հեռուստասերիալներ, գեղարվեստական ֆիլմեր:
Ամենաքիչը դիտում են սպորտային և մանկական հաղորդումներ, վավերագրական ֆիլմեր:
Լրատվական հաղորդումների դիտումների համար մրցակցում են Արմենիա, Շանթ և Հանրային հեռուստաընկերությունները: Ամենադիտվածը Արմենիայի «Ժամն» է:
Ցածր դիտողականություն ունեն ԱՐ-ի, 5-րդ ալիքի, Նոր Հայաստանի լրատվական հաղորդումները:
Թոք շոուների և քաղաքական հաղորդումների հիմնական մատակարարը Հանրային հեռուստատեսությունն է, 10 լավագույններից 7-ը պատկանում է այս հեռուստաընկերությանը:
Հանրայինի «Հանրային քննարկում»-ն ու Ա-Թվ-ի «Կիսաբաց լուսամուտները» դիտողականությամբ մրցակից հաղորդումներ են:
Սպորտային իրադարձություններին ամենաշատը հետևում են Արմենիա և Շանթ հեռուստաալիքներում:
Տեղական արտադրության գեղարվեստական ֆիլմերով մեծ լսարան է ապահովում Արմենիա հեռուստաընկերությունը: Տեղական և արտասահմանյան հեռուստասերիալների հիմնական ցուցադրողները Արմենիան և Շանթն են:
Ընդ որում, տարբեր սերիալների դիտողականության միջև տարբերությունը մեծ չէ, բոլորն են դիտելի:
Նույն պատկերն է ժամանցային-հումորային հաղորդումների դեպքում:
Երաժշտական հաղորդումների առաջատարը Շանթն է, սակայն հաղորդումների դիտելիության բազմազանությամբ աչքի է ընկնում Արմենիան: Հանրայինի եվրատեսիլյան հաղորդումները ևս մեծ լսարան ունեին:
Խոհանոցային հաղորդումներն ամենաշատը դիտվում են Արմենիայի եթերում, թեև առաջատարը Շանթի «Մամայի եփածն ուրիշ է» հաղորդումն է:
Ամենամեծ ծավալով մանկական բովանդակությունը ստեղծում է Հանրայինը, թեև ամենադիտվածը Շանթի «Անբան հուռի»-ն է:
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: