Հեռուստատեսությունը շարունակում է մնալ տեղեկատվության ստացման հիմնական աղբուրը: Մեդիասպառման մասին նոր հետազոտությունն անց է կացվել Երևանի և մարզերի 1200 քաղաքացիների շրջանում՝ պարզելու քաղաքացիները տեղեկատվության ստացման ինչ նախընտրություններ ունեն:
Հարցվածների 72%-ն ամեն օր հեռուստատեսություն է դիտում, 57 %-ն տեղեկություններին ամեն օր հետևում է համացանցային ռեսուրսներով ու սոցիալական ցանցերով:
Ամենօրյա դիտողականությամբ երրորդ, չորորդ և հինգերրորդ տեղերում են տեղական, ռուսական և կաբելային հեռուստաընկերությունները:
Հարցվածները գրեթե երբեք տեղեկություններ չեն ստանում ռուսական լրագրերից: Հայկական տպագիր մամուլից տեղեկություններ է ստանում հարցվողների միայն 2 %-ը: Միջազգային հեռուստաալիքներն ու տեղական ռադիոն, ըստ հարցման, ամեն օր դիտում և լսում է քաղաքացիների ընդամենը 5%-ը:
2015 և 2017թթ-ին անցկացրած նույն հարցման հետ նորը համադրելիս պարզ է դառնում, որ տեղական հեռուստաալիքների նկատմամբ բոլոր երեք տարիներին մարդիկ ցուցաբերել են կայուն հետաքրքրություն: Իսկ ռուսական հեռուստաընկերների ամենօրյա դիտողականությունը կրկնակի նվազել է՝ նախկին 51%-ի փոխարեն դարձել է 26%:
Տեղեկատվության սպառման տեսանելի փոփոխություն է եղել համացանցային և սոցիալական ցանցերի տիրույթում՝ 2019թ-ին 2015թ-ի համեմատ գրեթե կրկնակի աճել է իրենց համացանցի օգտատեր համարողների թիվը:
Հարցվածներից ինտերնետ օգտագործողների 83%-ը առցանց լրատվամիջոցներից տեղեկություններ է ստանում հիմնականում սոցիալական ցանցերի միջոցով (Ֆեյսբուք, Յություբ, Օդնոկլասնիկի) և միայն 17%-ն է ուղիղ այցելում լրատվամիջոցի կայքէջ:
Մարդիկ նորություններ ամենաշատը ստանում է News.am-ից, Azatutyun.am-ից, Shamshyan.com-ից և Tert.am-ից: 2017թ-ի համեմատ Azatutyun.am-ը քառյակում բարելավել է դիրքերը, Shamshyan.com-ն ու Tert.am-ը հետընթաց են ունեցել:
Հարցումները ցույց են տվել, որ համացանցից օգտվողների ամենամեծ տարիքային խումբը 18-25 տարեկաններինն է՝ մոտ 96%:
Հարցվածներն ամենաշատն օգտվում են Յություբից՝ 87%, Ֆեյսբուքից 83%, Ինստագրամից 32%, Օդնակլասնիկիից 28%:
Հարցման արդյունքների համաձայն 2017թ-ի համեմատ 2019թ-ին ֆեյսբուքի օգտատերերի թիվը նվազել է: Հետաքրքրությունն աճել է Ինստագրամի հանդեպ: Նույն ժամանակահատվածում մոտ 2 անգամ պակասել են Օդնակլասնիկիի օգտատերերը:
Ամենօրյա այցելություններով հիմա միմյանց հետ մրցակցում են Իստագրամն ու Ֆեյսբուքը:
Հարցվածների կեսից ավելին ասել է, որ սոցիալական ցանցեր է այցելում նորություններին ծանոթանալու համար: Ֆեյսբուքը, Յություբն ու Իստագրամն այս տեսակետից առաջատար են:
Քաղաքական կամ սոցիալական տեղեկություններ տարածելու համար ամենաշատն օգտագործվում է Ֆեյսբուքը, բլոգերն ու Թվիթերը, ամենաքիչը Ինստագրամը:
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: