Freedom House իրավապաշտպան կազմակերպության գնահատմամբ՝ Հայաստանում համացանցն ազատ է: Այն ազատ էր համարվել նաև 2018-ին, իսկ 2017-ին՝ մասամբ ազատ:
Կազմակերպությունը հրապարակել է 2019-ի Համացանցի ազատության զեկույցը, ըստ որի՝ ազատ են համարվում այն երկրները, որոնք ունեն 70-100 միավոր: Հայաստանն ունի 76 միավոր, իսկ հարևան Վրաստանը՝ 75։
Նախկին խորհրդային երկրներից (բացառությամբ Բալթյան երկրները) ինտերնետն ազատ է միայն Հայաստանում և Վրաստանում: Հայաստանի մնացած երեք հարևանները՝ Ադրբեջանը, Թուրքիան ու Իրանը, համարվում են ոչ ազատ ինտերնետ ունեցող երկրներ։
Զեկույցում նշվում է, որ համացանցի ազատությունը բարելավել է 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո, երբ իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը։
Համացանցի հասանելիությունը շարունակում է աճել։ Օգտատերերը սովորաբար չեն հանդիպում օնլայն բովանդակության սահմանափակումների։
Օնլայն մեդիայի վրա ճնշումների հետ կապված մտահոգություններ կան, չնայած որոշ վերլուծաբաններ պնդում են, որ Փաշինյանի կառավարության օրոք քաղաքական հետապնդումները կայքերի վրա ավելի քիչ են:
Չնայած, առցանց լրագրողները նոր կառավարությանը մասին քննադատական բովանդակության համար ոտնձգության են ենթարկվում:
Փաշինյանի կառավարությունը ճիշտ է նշանակալի քայլեր է արել կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ, սակայն անհանգստության տեղիք է տալիս քաղաքական ազդեցությունը դատական համակարգի վրա և թշնամական հռետորաբանությունը մեդիայի նկատմամբ:
Freedom House-ի հիմնական եզրակացություններն են.
- Թավշյա հեղափոխության ֆոնին առցանց աշխատող լրագրողների հանդեպ բռնությունները նվազել են:
- 2018-ի սեպտեմբերին, իշխանությունները կասկածելի տեղեկությունների հիմնան վրա ներխուժել են Yerevan.Today լրատվական կայքի խմբագրություն, առգրավել համակարգիչներն ու խաթարել լրատվամիջոցի գործունեությունը:
- 2019-ի ապրիլին անվտանգության ծառայությունը ձերբակալել է ֆեյսբուքյան մի վիճահարույց էջի հեղինակի ռասայական, կրոնական, էթնիկ ատելություն սերմանալու համար: Չնայած այդ էջում կային վիրավորական գրառումներ, այնուամենայնիվ ակտիվիստները մտահագություն հայտնեցին, որ կարող է այն խոսքի ազատության օնլայն դրսևորումների դեմ հարձակում լինել:
- 2019-ի մայիսին Ֆեյսբուքը ժամանակավորապես սահմանափակեց մի քանի հաշիվ, որոնք պատկանել էին Փաշինյանին հարող հասարակական և քաղաքական ակտիվիստների: Անհայտ խումբը, որն իրեն կոչում էր Թվային Գրանիտ (Digital Granate) իր վրա վերցրեց այս արգելափակումների պատասխանատվությունը:
Ինտերնետ հասանելիություն
Հայաստանում ինտերնետ հասանելիությունը շարունակում է աճ գրանցել:
Առաջին տասնյակում Հայաստանը 8-րդն է՝ դիրքավորված է անմիջապես ԱՄՆ-ից հետո: Հարևան Վրաստանը 19-րդ տեղում է:
Իսկ ինտերնետի հասանելիության առաջատարերն են Իսլանդիան, Էստոնիան, Կանադան:
Տեղեկատվության և հաղորդակցության տեխնոլոգիաների շուկան համեմատաբար բազմազան է, կան տեղական և արտասահմանյան ինտներետ պրովայդերներ, որոնք մրցակցում են հաճախորդների համար:
Չնայած ինտներտի հասանելիության և որակի տեսանկյունից տարբերություն կա քաղաքի և գյուղական բնակավայրերի միջև:
Բովանդակության սահմանափակումներ
Հայաստանի կառավարությունը հետևողականորեն և մասսայական չի արգելափակում օգտվողների մուտքը օնլյան բովանդակության, սոցիալական մեդիայի կամ որևէ այլ հաղորդակցական ծրագրեր:
Ընդհանուր առմամբ, առցանց բովանդակությունը հասանելի է լայն զանգվածների:
Արգելափակվումը տարածվում է միայն տեղական այն բովանդակության վրա, որը պարունակում է պոռնոգրաֆիա և հեղինակային իրավունքների խախտում:
Ըստ Ֆեյսբուքի, Թվիթերի և Գուգլի թափանցիկության մասին վերջին զեկույցների, Հայաստանի կառավարությունը բովանդակություն հեռացնելու նպատակով որևէ խնդրանք չի ներկայացրել:
Օգտատերերի իրավունքների խախտումներ
Համացանցում տեղադրված բովանդակության համար ինտերնետի օգտագործողների կամ բլոգերների դեմ քրեական հետապնդման քիչ դեպքեր են գրանցվել:
Զրպարտության համար ֆինանսական տույժերի թեման դեռևս մտահոգություններ է առաջացնում, չնայած վերջին տարիներին կիրառված դեպքերի և տուգանքների քանակը նվազել է:
Թավշյա հեղափոխության լուսաբանման ժամանակ առցանց լրատվամիջոցների լրագրողները իրավապահների կողմից բռնության են ենթարկվել, սակայն այդ օրերից ի վեր բռության դեպքերը նվազել են:
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: