2019.09.09,

Նյուսրում

ՊԵԿ նախկին նախագահը «Հետք»-ից 1 դրամ փոխհատուցում է պահանջում զրպարտության համար

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը «Հետք»-ի դեմ դատական հայց է ներկայացրել: Նախկին պաշտոնյան կարծում է, որ լրատվամիջոցը զրպարտող տվյալներ է տարածել  «ՀԴՄ-ները կառավարության գաղտնի որոշումով ձեռք են բերվել բարձր արժեքով. հարուցվել է քրեական գործ» հոդվածում:

Դատարանի միջոցով Հարությունյանը «Հետք»-ից պահանջում է հերքել տեղեկությունները, հրապարակել պատասխան և բռնագանձել 1 դրամ՝ որպես փոխհատուցում։

«Հետք»-ի լրագրողական հետաքննության թեման նախկինում ՊԵԿ-ի կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների թանկ գնով ձեռքբերման բացահայտումն էր:

«Զարմանալի և անսպասելի էր այս դատական հայցը, քանի որ հրապարակումներից ամիսներ են ացնել: Հենց եղավ քրեական գործ և գործընթացը նոր թափ ստացավ, որոշեցին ինքնապաշտպանության անցնել: Օգոստոսի 7-ի նյութով մենք ընդամենը հիշեցրել ենք նախկինում հրապարակած տեղեկությունները»,-ասում է հետաքննության համահեղինակ Դիանա Ղազարյանը:

Լրատվամիջոցը մի քանի ամիս շարունակ ուսումնասիրել էր նոր սերնդի ՀԴՄ սարքերի հետ կապված գործընթացը, դիմել էր ՊԵԿ-ին տեղեկություն ստանալու համար: Կառույցը մերժել էր որևէ տեղեկություն տրամադրել, նշելով, որ պայմանագրերը գաղտնի են և հրապարակման ենթակա չեն: Ավելին, դրանց հրապարակումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի անվտանգության համար:

Սպառելով հանրային նշանակության տեղեկություն ստանալու բոլոր այլ աղբյուրները՝ «Հետք»-ը դիմել էր դատարան:

Հետագայում թեման ուշադրության կենտրոնում էր, լրատվամիջոցի կողմից եղան այլ հրապարակումներ՝

Հետագայում դատարանը ՊԵԿ-ին պարտավորեցրեց տրամադրել ՀԴՄ-ների գնման բոլոր պայմանագրերի պատճեները՝ փակելով այն տեղեկությունները, որոնք համարվում են գաղտնի։

Սակայն ՊԵԿ նախկին նախագահը դատարան դիմեց միայն այն ժամանակ, երբ լրատվամիջոցը  ցույց տվեց, թե ինչ ճանապարհով են նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն ու նրանց փոխկապակցված անձիք պայմանագրեր կքնել և իրականացրել պետության համար նման թանկ գնում:

Ընդ որում, այս հոդվածի համար տեղեկատվական առիթը ՊԵԿ-ի տարածած մամուլի հաղորդագրությունն է այն մասին, որ գնումը ակնհայտ անշահավետ գործարք է եղել Հայաստանի Հանրապետության համար:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *