2019.02.04,

Նյուսրում

Ինչպես է ընտրվելու հեռուստառադիոխորհրդի նոր նախագահը

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Մարտի մեկին լրանում է Ռուբեն Ջաղինյանի  հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնում նշանակման ժամկետը: Նա խորհուրդը ղեկավարել է 6 տարի: Այս օրերին մրցութային հանձնաժողովը պատրաստվում է ընտրել խորհրդի նոր անդամ: Հետագայում խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ կընտրվի խորհրդի նոր նախագահը:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամն, ըստ օրենքի,  պետք է լինի լրագրության, հեռուստառադիոհեռարձակման կառավարման բնագավառի, գիտության, մշակույթի և արվեստի հեղինակավոր գործիչ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ:

Մրցութային հանձնաժողովը թափուր տեղի վերաբերյալ հայտարարություն կտեղադրի պաշտոնական ինտերնետային կայքում:

Հայտարարության մեջ նշվում են`

  • թափուր պաշտոնի անվանումը,
  • թափուր պաշտոնին ներկայացվող պահանջները,
  • մրցույթին մասնակցելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու վայրը, ժամկետը, մրցույթի անցկացման օրը և ժամը:

Մրցույթն անցկացվում է նաև այն դեպքում, երբ դրան մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից: Փաստաթղթերը պետք է ներկայացնել հայտարարությունը հրապարակելու օրվան հաջորդող 10 օրերի ընթացքում: Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետի ավարտից հետո՝ 10 օրվա ընթացքում անցկացվում է նիստ ու քննարկվում հայտերը: Հաղթողի վերաբերյալ որոշում կայացնելուց առաջ մրցութային հանձնաժողովը կարող է թեկնածուի հետ  հարցազրույց անցկացնել:

Հանձնաժողովի նախագահի հրավերով նիստերին կարող են մասնակցել հեռուստատեսության և ռադիոյի ոլորտի մասնագետներ:

Մրցույթում հաղթող ճանաչվելու մասին որոշումն ընդունելուց հետո՝ եռօրյա ժամկետում, վարչապետը հաղթողին նշանակում է  խորհրդի անդամ:

Հետագայում խորհրդի նիստում անդամներն ընդհանուր ձայների մեծամասնությամբ ընտրում են նախագահին: Խորհրդի նախագահի ընտրության, ինչպես նաև այլ հարցերով նիստերն արձանագրվում են և հանրայնացվում:

Հեռուստառադիոխորհրդի աշխատանքի ուղղություններին կարող եք ծանոթանալ գծապատկերի միջոցով:

 

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *