2019.01.15,

Նյուսրում

Սահմանափակ տարածքներն ու լրագրողները

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Սեպտեմբերի 4-ին ՀՀ նախագահի Գյումրի կատարած այցի լուսաբանումը (երբ մի քանի հեռուստաընկերություններին ու թերթերին թույլ չտրվեց մասնակցել նախագահի ճեպազրույցին) ուղեկցվեց լրագրողների բողոքով։ Ինչը առիթ է մտորել պետական կառույցների (այս դեպքում՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության) խտրական վերաբերմունքի մասին։ Վարչությունը պարզաբանեց, թե այս կամ այն լրատվամիջոցին նախապատվություն տալու մեխանիզմներ գոյություն ունեն եւ առաջնահերթությունը տրվում է առավելապես մեծ սփռում ունեցող ԶԼՄ-ներին, եւ հետո միայն՝ տեղական։ Հատկապես այն դեպքերում, երբ տարածքը փոքր է եւ հնարավոր չէ ընդգրկել մեծ թվով լրագրողների։Լրատվական դաշտում անարդար մրցակցային պայմանների առկայությունը նշվեց նաեւ հայտարարության մեջ, որտեղ ասվում էր, որ «կարելի է եզրակացնել, որ վարչությունն առանձնացնում է լրատվամիջոցների մի դաս, որի եթերում կամ էջերում ՀՀ նախագահի գործունեության լուսաբանումն ավելի ցանկալի է, քան մյուսների»։

 

Ներկայացնում ենք կարծիքներ «ցանկալի» եւ «ոչ ցանկալի» հատկանիշներով մեդիայի դասակարգման, ինչպես նաեւ մեդիայի սահմանափակումների մասին։

Մեսրոպ Հարությունյան, գրող, մեդիա փորձագետ

 

Կարծում եմ, երբ խոսքը տեղական նորությունների մասին է, ապա լուսաբանման նախապատվությունը հարկ է տալ հենց տեղական լրատվամիջոցներին։ Ընդհանրապես այս կամ այն լրատվամիջոցին առաջնահերթություն տալը սխալ մոտեցում է։ Բոլոր մեդիա կազմակերպություններն էլ կարեւոր են, բայց եթե խոսքը Գյումրիի դեպքի մասին է, ապա ըստ երեւույթի՝ առաջինը պիտի հրավիրված լինեին հենց Գյումրիի լրատվամիջոցները։ Մանավանդ, որ այդ քաղաքում ակտիվ մեդիա դաշտ է ստեղծվել՝ նորմալ գործող 4 հեռուստաընկերություն կա, օրաթերթ ու շաբաթաթերթ։

 

Եվ եթե հանրապետության նախագահն այդ քաղաք է գնացել ու տեղական նշանակալի իրադարձության է մասնակցել, ուրեմն այդ իրադարձությունն առաջին հերթին գյումրեցիները պիտի լուսաբանեն։

Արա Սաղաթելյան, «Panorama.am» լրատվական կայքի համասեփականատեր

 

Սահմանափակումներ պիտի լինեն, դրա հետ ոչ ոք չի վիճում, բայց սահմանափակումները կամայական լինել չեն կարող։ Վստահ եմ, որ լրատվամիջոցների շահերի պաշտպանները Գյումրիի միջադեպը պիտի հրապարակայնացնեին, իսկ պետական մարմինները տային դրա պարզաբանումը։

 

ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած պարզաբանումն ինձ համար, որպես վարչարարի, ընդունելի է (Արա Սաղաթելյանը նաեւ Հայաստանի նախագահի աշխատակազմին կից Տեղեկատվության եւ հասարակական կապերի կենտրոնի տնօրենն է- խմբ.): Լրատվամիջոցի համար այն կարող է ընդունելի չլինել։ Եվ դա նորմալ արդարացի փոխհարաբերություններ են. եթե կան խնդիրներ, դրանք պետք է ֆիքսվեն, որպեսզի դժգոհությունը չկուտակվի։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *