Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը ArmDay.am կայքի լրագրող Փայլակ Ֆահրադյանի հարցից վրդովված՝ վերջինիս անվանել է «տուշոնկա»։
Իսկ պատգամավորին բարկացրել է լրագրողի հարցն այն մասին, թե, լինելով գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկը, նա նույնպե՞ս օգտվել է բանակից գողացված պահածոներից։
Փայլակ Ֆահրադյանը պատմում է․ «Ես տեղեկություն ունեի, որ Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն դեմ քվեարկած 3 պատգամավորներից մեկն էլ Կարապետյանն է, քանի որ հանդիսանում է գեներալի սանիկը։ Այս շրջանակներում հարցեր էի տալիս պատգամավորին։ Եվ ես հարց ուղղեցի՝ դուք ազգակցական կապերի մեջ եք, օգտվե՞լ եք այդ պահածոներից։ Արդեն մտնում էր նիստերի դահլիճ, հարցիս վրա վերադարձավ ու ասաց՝ «տուշոնկեն դու ես»»։
Նիստի ընդմիջմանը, երբ լրագրողները Կարապետյանին հարց են ուղղել իրենց գործընկերոջը վիրավորելու մասին, պատգամավորը պատասխանել է, որ Ֆահրադյանի հարցն ինքն ընդունել է որպես վիրավորանք։
Կարապետյանը ներողություն է խնդրել Փայլակ Ֆահրադյանից։ Լրագրողը, այդուամենայնիվ, չի բացառում, որ կդիմի Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողով՝ պատգամավորի պահվածքը քննարկելու և դրան համապատասխան գնահատական տալու համար։
Գագիկ Աղբալյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: