2018.06.14,

Նյուսրում

Մեդիան և հանրությունը․ «Թվապատում 2018»

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Թվապատում 2018» կոնֆերանսն այս տարի քննարկելու է մեդիայի և հասարակության  արդի փոխկապակցվածությունը: Հիմա երբ ցանկացած մարդ ինքն է կամուրջ հանրության ու մեդիայի միջև, լրատվական դաշտը ձևափոխվում է բոլորովին այլ կանոններով:

Կոնֆերանսի հիմնական թեմաներն են մեդիան և կրթությունը, մեդիագրագիտությունը, հանրային մեդիայի դերն ու կարևորությունը, ապատեղեկատվության բացահայտումը: Հատուկ անդրադարձ կլինի նաև Հայաստանում տեղի ունեցածխ թավշյա հեղափոխության լուսաբանմանը:

«Թվապատման 2018»-ի խորհրդանիշը հավատալ-չհավատալ, ստուգել-չստուգել, տարածել-չտարածել հարցերին պատասխանող երիցուկն է։

Կոնֆերանսը նախատեսված է լրագրողների, մենեջերների, մեդիա փորձագետների, ուսանողների, ակտիվիստների, ուսուցիչների, դասախոսների և ընդհանրապես հետաքրքրասեր մարդկանց համար:

«Մարդիկ և մեդիան» կարգախոսը մեր օրերում ավելի քան արդիական է:

«Թվապատում 2018»-ի հյուրերն են ամերիկյան PBS-ի Բոստոնի հանրային հեռարձակողի գլխավոր պրոդյուսեր Բիլ Շրիբմանը, Հոլանդիայի VPRO հանրային հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Սթան վան Էնգելենը:

Բանախոսների շարքում են Newseum-ի կրթական նախագծերի փոխնախագահ Բարբարա ՄաքՔոմեքը, Дождь հեռուստաընկերության պրոդյուսեր ու հաղորդավար Միխայիլ Կոզիրևը, տվյալների ստուգման Polygraph.info հարթակի գլխավոր խմբագիր Ջիմ Ֆրայը, Ռուսաստանից մեդիա պրոդյուսեր Արտյոմ Գալուստյանը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի թվային հաղորդակցման մասնագետ Նորա Լիվեն, BBC-ի հարավկովկասյան տարածաշրջանի թղթակից Ռայհան Դեմիտրիեն, Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիայի գործադիր տնօրեն Նաթա Ձվելիշվիլին:

Միջոցառումը տեղի կունենա հունիսի 15-16-ին, ժամը 10:00-17:00-ին ISTC – Innovative Solutions and Technologies Center-ում (ԵՊՀ 7-րդ մասնաշենք, 6-րդ հարկ):

Կոնֆերանսի մասնակիցների ամբողջական ցանկին և օրակարգին կարող եք ծանոթանալ  «Թվապատման» կայքում: Միջոցառման մասին գրառումները սոցցանցերում տարածելու ու փնտրելու համար օգտագործվում է #Tvapatum18 հեշթեգը:

«Թվապատում» մեդիա կոնֆերանսը կազմակերպվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: Այն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Ինտերնյուսի հետ համատեղ: Կոնֆերանսին աջակցում են նաև Ֆրիդրիխ Նաումանի՝ հանուն ազատության հիմնադրամը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, Միջազգային հետազոտությունների և փոխանակման խորհուրդը (IREX) ու Մուլտիմեդիա կրթության կենտրոնը (Վրաստան):

Գայանե Ասրյան

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *