2017.02.16,

Նյուսրում

Օդնոկլասնիկիի օգտատերերի թվով Հայաստանն աշխարհում հինգերորդն է

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

Ռուսական Օդնոկլասնիկին դեռևս ամենատարածված սոցիալական ցանցն է Հայաստանում: Այդ մասին Երևանում կայացած «Թվային օր. Mail.ru/ Digital Day.Mail.Ru» խորագրով կոնֆերանսի ժամանակ ասել է DigiSales ընկերության տնօրեն Արսեն Սուլթանյանը:

Ըստ Սուլթանյանի ներկայացրած տվյալների՝ տարածվածության տեսակետից երկրորդ տեղում Ֆեյսբուք սոցիալական ցանցն է, հետո Mail.ru-ն և Ինստագրամը:

Ընդ որում՝ Օդնոկլասնիկի մեծամասնությունը մուտք է գործում համակարգիչներով, իսկ Ֆեյսբուք՝ հեռախոսով:

Սլայդ Mail.Ru Group-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Ստրեբկովի պրեզենտացիայիցMail.Ru Group-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Ստրեբկովը, կոնֆերանսին ներկայացնելով ընկերության ներքին տվյալները, նշում է, որ Օդնոկլասնիկիի օգտատերերի թվով Հայաստանը աշխարհում զբաղեցնում է 5-րդ տեղը (Ռուսաստանը հաշվարկված երկրների ցանկում չէ):

Ըստ նրա, ամսական 73 մլն օգտատեր ունեցող Օդնոկլասնիկի Հայաստանում ամսական մուտք է գործում 1.4 մլն մարդ, իսկ օրական՝ 713 հազար:

Ընդ որում, աշխարհում Օդնոկլասնիկիից օգտվողների 38 %-ը տղամարդիկ են, իսկ 62 %-ը՝ կանայք, Հայաստանում հակառակն է՝ 66 %-ը տղամարդիկ են, 34 %-ը՝ կանայք:

Անահիտ Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *