2016.01.15,

Նյուսրում

Ընթերցողների մեկնաբանությունների խնդիրը լրատվական կայքերում

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը լրատվամիջոցների կայքերում օգտատերերի թողած մեկնաբանությունների վերաբերյալ Delfi-ն ընդդեմ Էստոնիայի (Delfi AS v. Estonia) գործով որոշում է կայացրել, որ Էստոնիայի խոշորագույն լուրերի պորտալներից մեկի՝ Delfi-ի տուգանումը չի սահմանափակում խոսքի ազատությունը, եւ դատարանի միջամտությունը եղել է համաչափ։

 

2009 թվականին Delfi կայքում տեղադրված նյութի տակ կատարված մեկնաբանությունների վերաբերյալ դատավարության արդյունքում լուրերի պորտալն ստիպված եղավ մեկնաբանություններից տուժած կողմին բարոյական վնաս փոխհատուցել։

 

Հայաստանում 2011 թվականին ընթերցողների մեկնաբանությունների համար «Հրապարակ» օրաթերթին դատի տված փաստաբան Արթուր Գրիգորյանի հայցը, որով փաստաբանը լրատվամիջոցից 18 միլիոն դրամ էր պահանջում՝ որպես վիրավորանքի եւ զրպարտության փոխհատուցում, դատարանը մերժեց՝ այն համարելով անհիմն:

 

Լրատվամիջոցների կայքերում մեկնաբանությունները մոդերացնելու մասին քննարկումներ ծավալվեցին, մեդիա փորձագետները հայտնեցին դրա վերաբերյալ իրենց տեսակետները: Մեկնաբանությունները մոդերացնելու սկզբունքներն այսօր դարձյալ արդիական են: Մոդերացիայի ի՞նչ քաղաքականություն են վարում լրատվամիջոցները. մեկնաբանում են մեդիա խմբագիրները:

Արմինե Օհանյան

«Հրապարակ» օրաթերթի խմբագիր

 

Սա իսկապես շատ անհանգստացնող նախադեպ է, որը փոխում է մեր աշախատանքը: Այս պահին մեր կայքի կառուցվածքն այնպիսին է, որ մեկնաբանությունները հնարավոր չէ մոդերացնել, քանի որ կայքում ավտոմատ կերպով հայտնվում են ֆեյսբուքում կատարված մեկնաբանությունները:

 

Անկեղծ ասած՝ դեռ չենք կողմնորոշվել, թե ինչպես լուծենք այդ հարցը, որովհետեւ կարծում եմ՝ մեկնաբանություններ կատարելու այդ համակարգից հրաժարվելը ճիշտ չէ, սակայն մոդերացնելն էլ անհնար է: Երեւի պետք է ընտրել կայքում մեկնաբանություններ կատարելու տարբերակը:

Աննա Իսրայելյան

Առցանց «Առավոտ»-ի խմբագիր

 

«Առավոտ»-ն ունի հրապարակման կանոններ, որոնց համաձայն մոդերացվում են ընթերցողների մեկնաբանությունները:

 

Եվ բացի այն, որ դրանք հրապարակված են առանձին էջում, յուրաքանչյուր նյութի տակ տեղակայաված մեկնաբանությունների դաշտում նշված են նաեւ առավել կարեւոր կետերը վիրավորանք պարունակող, լատինատառ մեկնաբանությունների վերաբերյալ, որպեսզի մեկնաբանություն կատարողը տեղյակ լինի, թե որ դեպքում իր գրառումը չի հրապարակվի կայքում:

 

Բայց այդ ամենը գրեթե չի օգնում, որովհետեւ օրվա ընթացքում բազմաթիվ վիրավորանք պարունակող եւ լատինատառ մեկնաբանություններ ենք ստանում, որոնց հեղինակները դեռ բացատրություններ են պահանջում, թե ինչու չենք հրապարակել:

 

Մեզ մոտ մեկնաբանությունը նախնական մոդերացիա է անցնում՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ ոմանք ինտերնետը որպես բացասական եւ սեռական էներգիայի փոխակերպման միջոց են օգտագործում՝ ողողելով հայհոյանքներով:

 

Մենք թույլ չենք տալիս, որ մեր կողմից վերահսկվող որեւէ տարածքում՝ կայքում, Յություբի ալիքում կամ ֆեյսբուքյան էջում լինեն վիրավորանքներ, դրանք անմիջապես հեռացվում են:

 

Նաեւ նախադեպերը հաշվի առնելով՝ զգուշանում ենք, որ ինչ-որ մեկի թողած կասկածելի բնույթի տեղեկատվության համար մեր լրատվամիջոցը կարող է պատասխանատվություն կրել: Եվ, ինչպես ցույց տվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, որը մեր օրենսդրության համաձայն՝ հաստատ նախադեպ կդառնա մեզ համար, մեր այս մտահոգությունն անհիմն չէ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *