2016.01.15,

Նյուսրում

Ինչպե՞ս լուսաբանել ինքնասպանությունները

Ինքնասպանությունների թեման վերջին ժամանակներում մեդիայում ամենահաճախ քննարկվողներից է: Ինչպե՞ս պետք է լուսաբանել ինքնասպանությունները, եւ որո՞նք են ինքնասպանությունները լուսաբանելիս լրագրողների կողմից թույլ տրված ամենատարածված սխալները: Մեկնաբանում են խմբագիրներն ու մեդիա փորձագետը:

Արթուր Խեմչյան

News.am լրատվական գործակալության խմբագիր

 

Ինքնասպանությունների լուսաբանման խնդիրը վերջերս շատ է քննարկվում հենց տարբեր, այդ թվում՝ լրագրողական կազմակերպությունների կողմից: Ես կարծում եմ, որ դրանք պետք է լուսաբանվեն գրեթե այնպես, ինչպես բոլոր մնացած դժբախտ պատահարները: Մասնավորապես՝ ինքնասպանությունների դեպքում պետք է խուսափել ինքնասպանության դիմած անձի ամբողջական տվյալների հրապարակումից: Բացի այդ՝ պետք է խուսափել դիակի նկարները ցուցադրելուց, կամ դրանք պետք է լինեն հեռվից:

Աննա Իսրայելյան

օնլայն «Առավոտի» խմբագիր

 

«Առավոտը» միացել է Երեւանի մամուլի ակումբի նախաձեռնած ԶԼՄ-ների ներկայացուցիչների Վարքականոնին, որի կետերից մեկի համաձայն՝ պետք է «զգույշ լինել ինքնասպանություն գործած անձանց ինքնությունը բացահայտելիս»: Ինքս դրա հետ լրիվ համաձայն եմ, թեեւ նման լուրերը ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում ընթերցողների հետաքրքրության առարկա են: Առավել կարեւոր են հոգեբանների դիտարկումները, ըստ որոնց՝ ինքնասպանությունների ձեւերի եւ պատճառների վերաբերյալ հրապարակումները ինքնասպանությունը նմանակելու շղթայական ռեակցիա են առաջացնում: Ուստի, չնայած նման պատահարների նկատմամբ ընթերցողների մեծ հետաքրքրությանը, նախընտրելի է բավարարվել առավելապես հակիրճ տեղեկատվությամբ՝ առանց որեւէ մանրամասնության, որը կարող է դեպքը նմանակելու առիթ տալ:

 

Դրա համար գուցե սա այն դեպքն է (ուրիշ որեւէ դեպքում նման բան չէի ասի), որ արժե ոստիկանական պաշտոնական ամփոփագրի հակիրճ, չոր լեզվից այն կողմ չգնալ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *