2015.12.09,

Նյուսրում

Փոթորիկ՝ փոթորկի պահի «սթենդափից» հետո

Իռլանդական RTE News  հեռուստակայանի լրագրող Թերեզա Մաննիոնիի հռչակը շաբաթ օրվանից ավելի ու ավելի է տարածվում: Պատճառը երկրի արևմտյան Գոլուեյ քաղաքից ուղիղ եթերում նրա «սթենդափն» է՝ փոթորկի և հորդառատ անձրևի պահին, կանխատեսվող հեղեղումներից րոպեներ առաջ: Նա բնակիչներին նախազգուշացնում է ավտոմեքենաներով դուրս չգալ, եթե խիստ անհրաժեշտության չկա, ոչ մի դեպքում  չլողալ ծովում և այլն: 

Այս տեսանյութն ինքը Թվիթերում տեղադրվելուց հետո «մեծ փոթորիկ» առաջացրեց: Ոմանք Մանիոնիին անվանում են «հերոս», «լեգենդար լրագրող», որը չվախեցավ վտանգավոր քամուց և անձրևից՝ կատարելով մասնագիտական պարտքը: Ոմանք նրան արժանի մրցանակներ են առաջարկում՝ Լավագույն դերասանուհու Օսկարից մինչև մեկ բաժակ տաք թեյը:

. @rtenews @MANNIOT‘s heroic #StormDesmond report has gone viral and it’s easy to see why. #TeresaMannion https://t.co/R9kxSvfOjD

— RTÉ TEN (@RTE_TEN) December 5, 2015

Դերասանություն կա՞, թե՞ ոչ, կարելի՞ է նման դեպքերում դերասանություն անել, թե՞ ոչ. այս բանավեճը հավերժական է: Բայց տեսանյութը դիտելը, թերևս շատ օգտակար լինի հայաստանյան որոշ հեռուստալրագրողների համար: Այսինքն, այստեղ եթերում գուցե նվազեն գոնե ամենասովորական ասուլիսից արվող և ոչ մի բանով չպատճառաբանված «սթենդափները»:

 

Ռուզան Խաչատրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *