Հանրային ռադիոընկերության տնօրեն Արմեն Ամիրյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել և մասնակցելու է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին: Այս մասին հայտնում է Հանրային ռադիոյի կայքը:
Արմեն Ամիրյանը Հանրային ռադիոն ղեկավարում է 1997թ.-ից: Նա պաշտոնը թողնելու մասին իր որոշման մասին գրառում է կատարել Ֆեյսբուքում, որտեղ ռադիոյի աշխատակիցներին ուղղված մեկնաբանությունում շնորհակալություն է հայտնել «ունկնդիրների հանդեպ անաչառության, շնորհակալության և նվիրումի համար»:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար մրցույթը հայտարարվել է նոյեմբերի 26-ին՝ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ: Ստեղծվել է մրցութային հանձնաժողով՝ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանի նախագահությամբ:
Դեռ պարզ չէ, թե Արմեն Ամիրյանից հետո ով է ղեկավարելու Հանրային ռադիոն: Հրաժարականի դիմումի ընդունումից հետո հայտարարվելու է Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնի մրցույթ
Գեղամ Վարդանյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: