Անցած յոթ օրերին Հայաստանից Google-ում որոնված բառերի ու բառակապակցությունների բացարձակ մեծամասնությունը կապ ունի Քիմ Քարդաշյանի ընտանիքի այցի հետ:
Որոնողական այս համակարգով էական աճ (ավելի քան 5000%) են գրանցել «kanye west», «kim kardashyan», «qim qardashyan», «ким кардашьян» բառերը:
Ընդ որում՝ Քանյե Ուեսթը ցուցակում առաջատար է եւ Հայաստանից որոնումների թվով գերազանցում է իր աստղային կնոջը՝ Քիմ Քարդաշյանին:
Google-ի պատկերների որոնման բաժնում անցած յոթ օրերի արդյունքները բացառապես Քիմ Քարդաշյանին են ցույց տալիս: «kardashian» եւ «kim kardashian» բառերը կտրուկ աճ ունեն («breakout»):
Քարդաշյանների ընտանիքի այցի օրերին Twitter-ում նույնպես հսկայապես աճեց Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը: Երեւանի Կարապի լճում կիրակի կեսգիշերին Քանյե Ուեսթի անակնկալ համերգը այդ հետաքրքրության գագաթնակետն էր:
Armenia was trending a few hours ago and now KUWTK!!! What a good Sunday!!!
— Kim Kardashian West (@KimKardashian) April 13, 2015
Ըստ Քիմ Քարդաշյանի՝ Twitter-ում կատարած գրառման՝ գիշերը «Armenia»-ն համաշխարհային թրենդերի (Twitter Trend) ցուցակում է եղել:
Գեղամ Վարդանյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: