2013.05.24,

Նյուսրում

Նյութերի վերարտադրման կարգավորումը միջազգային մեդիայում

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

Համաշխարհային խոշոր մեդիա կազմակերպությունները հստակորեն կարգավորում են այլ լրատվամիջոցների կողմից իրենց նյութերի օգտագործման եւ մեջբերումներ անելու պայմանները:

Նյութերի վերարտադրման պայմանները մանրակրկտորեն մշակված փաստաթղթեր են, որոնք տեղադրված են լրատվամիջոցի կայքում:

BBC-ի նյութերի օգտագործումը սահմանում է անձնական եւ բիզնես օգտագործման կանոններ ընթերցողների եւ լրատվամիջոցների համար:

Բիզնես օգտագործման կանոնները նշում են BBC-ի Օնլայն ծառայություններից (BBC Online Service(s)) որեւէ արտադրանքի օգտագործման ձեւը:

BBC Online Service-ը ներառում է ինտերնետային ծառայությունները, վեբկայքերը, արտադրանքը եւ/կամ ծրագրային հավելվածները, որոնք օգտատերերին հնարավորություն են տալիս տեսնել եւ լսել BBC-ի բովանդակությունը, ինչպես նաեւ bbc.co.uk կայքը, BBC iPlayer, BBC Embedded Media Player-ը եւ BBC RSS հոսքը:

BBC-ի լրատվական էջից ցանկացած նյութ վերարտադրելու համար հարկավոր է հարցում անել լրատվամիջոցին եւ ստանալ նրա թույլտվությունը:

Համաձայն Բիզնես օգտատերերի օգտագործման կանոնների՝ BBC-ն Բիզնես օգտատերին շնորհում է royalty-free, չփոխանցվող, ոչ բացառիկ արտոնագիր՝ օգտագործելու BBC օնլայն ծառայությունները:

Բիզնես օգտատերը վերարտադրելիս պետք է հղում կատարի BBC-ին եւ տեղադրի բովանդակության հիպերհղումը, ինչպես նաեւ նշի, թե որ արտոնագրով է արտոնված այդ նյութի վերարտադրությունը:

BBC Online ծառայությունները պետք է օգտագործվեն BBC ուղեցույցներին համապատասխան: Յուրաքանչյուր բիզնես օգտատերի վճարը տարբեր է:

Guardian-ը նույնպես արտոնագիր է շնորհում իր օգտատերերին՝ կայքից կամ թերթից բովանդակությունը վերարտադրելու համար: Լրատվամիջոցները կարող են բաժանորդագրվել Guardian-ին եւ ամեն օր ստանալ Լուրերի ծառայության կողմից ուղարկվող լուրերի լայն ընտրանի Guardian եւ Guardian-ին պատկանող The Observer թերթերից:

Guardian-ը իր յուրաքանչյուր բաժանորդին ուղարկում է նրա երկրի համար պոտենցիալ հետաքրքրություն ներկայացնող եւ բաժանորդի կարիքներին համապատասխան նյութեր:

Բովանդակությունն ուղարկվում է արտադրության ընթացքում, ինչը հնարավորություն է տալիս ժամանակազգայուն հրատապ լուրերին ավելացնել միջազգային տեսակետներ:

Լուրերի ծառայության բաժանորդները, կայք մուտք գործելով, կարող են փնտրել, տեսնել եւ ներբեռնել ընթացիկ կամ անցյալ՝ հին նյութերը:

Ծառայությունը հնարավորություն է տալիս գնել նյութը ինչպես եւ երբ հարմար է՝ նույնիսկ շաբաթական կամ տարեկան մեկ անգամ: Վերարտադրման արժեքը յուրաքանչյուր հարցման համար անհատական է:

Բացառիկ հարցազրույցներ, լրագրողական հետաքննություններ, գրախոսություններ եւ համաշխարհային կարգի մեկնաբանություններ վերարտադրելուց բացի՝ Guradian-ը իր բաժանորդներին արտոնագրում է օգտագործել նաեւ նյութին կցված կամ առանձին նկարներ: Բաժանորդները կարող են նաեւ օգտվել լուսանկարների տվյալների բազայից, որոնք պարունակում են նաեւ արխիվային լուսանկարներ:

Օնլայն կամ տպագիր լրատվամիջոցներից բացի՝ Guardian-ը իր բովանդակությունը օգտագործելու համար արտոնագիր է շնորհում նաեւ գրքերին, ֆիլմերին, հեռուստահաղորդումներին, ինչպես նաեւ գովազդային եւ մարքեթինգային արշավներին:

The New York Times թերթի բովանդակությունը նույնիսկ սովորական օգտատերերի համար վճարովի է: Կայքը օգտատերին տալիս է ամսական անվճար դիտման/ընթերցման 10 հնարավորություն, այնուհետեւ օգտատերը պետք է բաժանորդագրվի օնլայն թերթին՝ դրա դիմաց գումար վճարելով:

Աննա Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *