2013.03.06,

Նյուսրում

Երեւանի ավագանու ընտրություններ. քաղաքական գովազդի սակագները (ինֆոգրաֆիկա)

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

Հեռուստա- եւ ռադիոընկերությունները սահմանել են 2013 թվականի մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչությունն իրականացնելու նպատակով քաղաքական գովազդի մեկ րոպեի գինը:

Ըստ ՀՀ «Ընտրական օրենսգրքի»՝ այն չի կարող գերազանցել մինչեւ ընտրությունների նշանակումը վերջին վեց ամսվա համար առեւտրային գովազդի միջին գինը եւ մինչեւ նախընտրական քարոզչության ավարտը չի կարող փոփոխվել:

Քաղաքական գովազդի ամենաթանկ գինը սահմանել է «Շանթ» հեռուստաընկերությունը՝ 1 րոպե քաղաքական գովազդի համար պահանջելով 120.000 դրամ, իսկ ամենաէժանը՝ «Երեւան» եւ «Լայմ» հեռուստաընկերությունները՝ 15.000 դրամ:

«հ2» հեռուստաընկերությունը նախընտրական քարոզչության համար սահմանել է 60.000 դրամ երկուշաբթիից շաբաթ 18:00-24:00 եւ կիրակի 10:00-24:00 ժամանակահատվածի եւ 30.000 դրամ եթերաժամային մյուս գոտիների համար:

«Շանթ», «Արմենիա», «Արմնյուզ», «Աթիվի», «Ար» եւ «Լայմ» հեռուստաընկերությունները Երեւանի ավագանու յուրաքանչյուր թեկնածուին նախընտրական քարոզչության ամբողջ ժամանակահատվածում օրական տրամադրում են առավելագույնը 7 րոպե վճարովի եթերաժամանակ, «հ2» եւ «Երեւան» հեռուստաընկերությունները՝ 10:

Օրական տրամադրված եթերաժամանակը չսպառելու դեպքում այն չի ավելանում հաջորդ օրվա եթերաժամանակին:

Ռադիոընկերությունների շրջանում քաղաքական գովազդի ամենաթանկ գինը սահմանել է FM 105.5-ը՝ 3120 դրամ, ամենաէժանը՝ «Ռադիո Հայ»-ը՝ 2400 դրամ:

Հեռուստա- եւ ռադիոընկերությունների սահմանած սակագները ներառում են ավելացված արժեքի հարկը՝ բացառությամբ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության սակագնի:

Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 4-ին եւ կավարտվի մայիսի 3-ին ժամը 24:00-ին:

ԵՐԵՒԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒ-ԹՅՈՒՆՆԵՐ 2013. ՎՃԱՐՈՎԻ ԵԹԵՐԱԺԱՄԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ | Infographics

Աննա Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *