2013.02.20,

Նյուսրում

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը շուտով նոր անդամ կունենա, իսկ հետո նաեւ՝ նախագահ

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը ավարտվել էր փետրավարի 1-ին: Եվ քանի որ նա այլեւս այդ պաշտոնում առաջադրվելու իրավասություն չուներ, հայտարարվել էր մրցույթ՝ խորհրդի թափուր մնացած տեղը լրացնելու համար:

Փետրվարի 7-ին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում այդ մրցույթի մեկնարկը ավետող լուր տպագրվեց: Սահմանված կարգի համաձայն՝ այդ լուրը թույլ տվեց պոտենցիալ հավակնորդներին իրենց հայտերը ներկայացնել տասնօրյա ժամկետում:

ՀՀ նախագահի կայքը հաղորդագրություն է տարածել, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համար հայտեր են ներկայացրել երկու անձինք՝

Ռուբեն Վլադիմիրի Ջաղինյանը՝ ծնված 1969թ.
Աստղիկ Շամսի Ավետիսյանը` ծնված 1977թ.

«Հեռուստատեսության եւ ռադիո մասին օրենքը» (գլուխ 4, հոդված 29) այսպես է կարգավորում մրցույթի հետագա ընթացքը. «Հայաստանի Հանրապետության Նախագահը, իր հաստատած մրցութային կարգի համաձայն, մրցույթում հաղթողներից մեկին նշանակում է Խորհրդի անդամ: Այդ մասին տեղեկությունը` անհրաժեշտ հիմնավորմամբ, հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցներով»:

Այնուհետեւ համալրված խորհուրդը իր 5 անդամներից քվեարկությամբ նոր նախագահ կընտրի:

Այժմ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնակատարն է Ստեփան Զաքարյանը: Իսկ խորհրդի գործող անդամներն են Նարա Շլեպչյանը, Մերուժան Տեր-Գուլանյանը, Սարգիս Մուրադխանյանը:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *