2012.10.16,

Նյուսրում

Հայ մամուլը 218 տարեկան է (սլայդշոու)

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Այսօր Հայ մամուլի օրն է, որը Հայաստանի հանրապետությունը պաշտոնապես նշում է 2004 թվականից։ Տոնը ավելի քան 200 տարվա նախապատմություն ունի։

1794 թվականի հոկտեմբերի 16-ին Հնդկաստանի Մադրաս քաղաքում լույս է տեսել առաջին հայկական տպագիր պարբերականը՝ «Ազդարարը», եւ այդ օրը ազգային մամուլի մեծարման առիթ է դարձել։

Հարություն Շմավոնյանի հիմնադրած «Ազդարար» ամսագիրը հրատարակվել է մինչեւ 1796 թվականն ու հասցրել է 18 համար թողարկել, որոնց էջերում տեղ են գտել ոչ միայն լուրերն ու ամփոփ իրադարձությունները, այլեւ գեղարվեստական ստեղծագործությունները, թարգմանություններն ու պատմական ակնարկները։

Փաստորեն, մեդիաոլորտում աշխատող հայաստանցիները երկու մասնագիտական տոն ունեն՝ ազգային եւ համաշխարհային։ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օր է հռչակել։ Այդ օրը ոչ միայն մամուլի ազատության գնահատման, այլեւ իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում զոհված լրագրողների հիշատակի օրն է:

Իսկ հոկտեմբերի 16-ը ավելի շատ հպարտության ու մեծարման օր է։ Չէ՞ որ 18-րդ դարի վերջում տպագիր լրատվամիջոցի հայտնությունը վկայում է պահի թելադրանքի սթափ գիտակցման ու իննովացիոն տեխնոլոգիայի հմուտ գործածման մասին։

Իհարկե, այսօր հաղորդակցման գործիքներն ու տպագրման տեխնոլոգիաները աննկարագրելիորեն փոխվել են, սակայն առաջին հայալեզու տպագիր ամսագրի մասին հիշելը լավ առիթ է շնորհավորելու այն բոլոր մարդկանց, որոնք դարերի ընթացքում կուտակել, գեներացրել ու հանրության սեփականությունն են դարձրել ինֆորմացիան։

Media.am-ը շնորհավորում է բոլոր լրագրողներին, խմբագիրներին, սրբագրիչներին, էջադրողներին, տպագրիչներին եւ այն բոլոր մարդկանց, ում շնորհիվ տարիներ շարունակ անխափան գործում է մամուլի հրատարակման շղթան։

Նունե Հախվերդյան
Լուսանկարները՝ Հակոբ Հովհաննիսյանի 

a


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *