UEFA Չեմպիոնների Լիգան Հանրային հեռուստաընկերությունից տեղափոխվում է Արմենիա TV: UEFA-ի պաշտոնական uefa.com կայքում արդեն համապատասխան տեղեկատվություն է հրապարակվել:
Արմենիա TV-ն ձեռք է բերել 2012-2015 թվականներին UEFA Չեմպիոնների լիգայի հանդիպումները Հայաստանում հեռարձակելու իրավունքը: Ամեն խաղային երեկո Արմենիա TV-ն ուղիղ եթերով կհեռարձակի ֆուտբոլային մեկ հանդիպում, ինչպես նաեւ կարեւորագույն պահերի ամենշաբաթյա ծրագրերը: Հեռուստաընկերությունը իրավունք է ստացել նաեւ խաղերը հեռարձակել ինտերնետային եւ մոբայլ տարբերակներով:
Երկար տարիներ Հայաստանում UEFA Չեմպիոնների լիգան հեռարձակում էր Հանրային հեռուստաընկերությունը: Հ1-ի գործադիր տնօրեն Գագիկ Բունիաթյանի խոսքերով՝ հեռարձակման իրավունքի եռամյա ժամկետի ավարտից հետո հեռուստաընկերությունը չի շարունակել պայմանագիրը:
«Այժմ Հանրային հեռուստաընկերությունը ավելի խոշոր սպորտային միջոցառումներ է հեռարձակելու: Մենք տարբեր կարեւոր միջոցառումներ հեռարձակելու իրավունք ենք ձեռք բերել, այդ թվում՝ Լոնդոնի եւ Սոչիի օլիմպիական խաղերը, ֆուտբոլի Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունները»,- ասում է Գագիկ Բունիաթյանը:
Աննա Բարսեղյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: