«Նուբարաշեն» քրեակատարողակյան հիմնարկից ազատ արձակվեց «Հայկական Ժամանակի» լրագրող Հայկ Գեւորգյանը: Քրեական գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ` նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվել է: Լրագրողի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Հայաստանի գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանը «Ազատություն» ռադիոկայանին ներկայացրել է հիմքերը, որոնք հաշվի են առնվել լրագրողին կալանքից ազատելու համար: «Դատախազի նման որոշման համար հիմք է հանդիսացել այն, որ Հայկը մեղադրվում է ոչ մեծ ծանրության հանցանք կատարելու մեջ, նախկինում դատապարտված չի եղել եւ ունի մշտական բնակության վայր»,- ասել է Տռուզյանը։
Հայկ Գեւորգյանը կալանավորվել էր փետրվարի 3-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242 հոդվածի առաջին մասի` «ավտոմեքենա վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանը անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս» եւ 244 հոդվածի` «ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը», հատկանիշներով։ Մեղավոր ճանաչվելու դեպքում լրագրողը կարող է դատապարտվել մինչեւ երկու տարի ազատազրկման:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: