2011.03.28,

Նյուսրում

Newseum. ինչպես ներկայացնել մեդիան

Newseum-ը թանգարանն է, ուր աշխատում են լինել Վաշինգթոն այցելած գրեթե բոլոր լրագրողները: 6 հարկանի այս շենքում ամերիկյան լրագրության անցյալն է, ներկան, ապագան: Կարելի է կարդալ թերթերի արխիվները: Ուղղակի էկրանի վրա ընտրում ես քեզ հետաքրքրող թերթը եւ տեսնում ես, թե ինչ տեսք է ունեցել, ասենք, Նյու Յորք Թայմսը անցյալ դարի սկզբին: Մի հարկում հեռուստատեսության պատմությունն է, զարգացման փուլերը: Հնարավոր է դիտել տարիներ առաջ հեռարձակված հաղորդումներն ու նորությունների թողարկումները: Մի քանի կինոդիտման սրահներ կան, որտեղ մեդիայի մասին վավերագրական ֆիլմեր են ցուցադրում: Կա նաեւ 4D կինոդահլիճ, որտեղ հետաքննական լրագրության, 2-րդ համաշխարհաին պատերազմը լուսաբանող առաջին լրագրողների մասին փոքրիկ ֆիլմերի սեանսներ են տրվում:

Առանձին սենյակներ կան նվիրված Սեպտեմբերի 11-ին, Կատրինայի փոթորիկին: Ցուցադրությունները ներկայացնում են, թե48 ինչպես էր ամերիկյան մամուլը լուսաբանում ԱՄՆ պատմության ամենաողբերգական էջերը: Հանդիպեցի մի կնոջ, ով դիտում էր Կատրինայի մասին պատմող սյուժեներից մեկն ու արտասվում էր: Այցելուները վերապրում են իրենց պատմությունը:

Newseum-ը ինտերակտիվ թանգարան է: Այստեղ Երեխաները կարող են խաղեր խաղալ՝ իրենց թղթակից զգալ, պրպտել նորությունը, քննարկել էթիկական հարցեր: Թանգարանի այցելուն իրեն կարող է ուղիղ եթերում նորություն հաղորդող լրագրող զգալ: Իսկական տեսախցիկներ, իսկական ձայնագրություն, ռեժիսոր, եւ հոլովակը կարող է հայտնվել ինտերնետում: 

49Սոցիալական մեդիաների ազդեցությունը ներկայացնող հատուկ սրահներ կան: Այցելուները տեսնում են, թե ինչպես է օգտագործվել սոցիալական մեդիան, օրինակ, Հաիթիի երկրաշարժի ժամանակ: Հատուկ նկարահանված հոլովակները բացատրում են, թե ինչ է բլոգը, ինչ է YouTube:

Մարդիկ Newseum են գալիս երեխաների հետ: Սա թանգարան է, որի ացելուն տեսնում է, թե ինչ է մեդիան, ինչպես է այն աշխատում եւ ինչ ազդեցություն ունի:

Այստեղ կարող եք տեսնել այլ նկարներ Newseum-ից:

 

Գեղամ Վարդանյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *