Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ «Գլենդել Հիլզն» ըննդեմ «Ժամանակ» օրաթերթ նախնական դատական նիստը:
«Գլենդել Հիլզը» պահանջում է հերքել 2010 թվականին օգոստոսի 26-ի ««Գլենդել Հիլզը» 1000 դոլար է առաջարկել լռության դիմաց» հրապարակումը, որում թերթը գրում է.
«Լավատեղյակ աղբյուրներից մեզ հայտնի է դարձել, որ “Գլենդել-Հիլզ” կազմակերպության Գյումրիի ներկայացուցիչները Գյումրիում իրենց կառուցած Մուշ-2 թաղամասի շենքերից մեկի ինքնափլուզումից հետո փորձել են ամեն գնով համոզել բնակիչներին, որպեսզի նրանք կատարվածի մասին տեղյակ չպահեն լրատվամիջոցներին: Թերթի աղբյուրը, ով չցանկացավ ներկայանալ, տեղեկացրեց, թե բնակիչներին “Գլենդել Հիլզն” առձեռն առաջարկել է 1000 դոլար գումար, ինչպես նաեւ խոստացել է արագ վերանորոգել բնակարանը, միայն թե թեման չհայտվի լրատվամիջոցներում, իսկ հակառակ դեպքում սպառնացել, որ չի վերանորոգի բնակարանը: Տուժած բնակիչները հրաժարվել են “Գլենդել Հիլզի” հետ ստվերային գործարքից»:
Ընկերությունը պահանջում է հերքել գործարար համաբավն արատավորող տեղեկությունը եւ փոխհատուցել պատճառված վնասը, որի չափսը հայցվոր կողմը դեռ չի ներկայացրել:
Պաշտպանական կողմի միջնորդությամբ դատական նիստը հետաձգվեց 10 օրով. օրաթերթի ներկայացուցիչ Արսեն Մեսրոպյանը ժամանակ խնդրեց ծանոթանալու գործի նյութերին՝ բացատրելով, որ ընդամենը երեկ է ներգրավվել որպես պաշտպան:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: