2011.02.17,

Նյուսրում

Քաղաքապետարանն ընդդեմ «Գալա» TV-ի հայցը բավարարվեց. Գալան շարունակելու է պայքարել

Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ «Գալա» հեռուստաընկերության եւ «Գալա» հեռուստաընկերությունն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի միացյալ գործերով դատաքննությունն ավարտվեց:

Շիրակի մարզի Ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Գյումրու քաղաքապետարանի հայցը եւ պահանջեց Վ.Սարգսյան 6/1 հասցեում գտնվող հեռուստաաշտարակի վրայից ապամոնտաժել «Գալա» հեռուստաընկերությանը պատկանող հաղորդակի մաս հանդիսացող, հեռուստաաշտարակի գագաթնային հատվածում տեղադրված հաղորդիչ ալեսփյուռը  եւ մալուխը: Դատարանը մերժեց «Գալա»-ի  հայցն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի, որով հեռուստաընկերությունը պահանջում էր անվճար հարկադիր սերվիտուդ սահմանել:

Հեռուստաընկերությունը դատական որոշումն ակնհայտ կողմնակալ եւ ապօրինի է համարում:

«Դատարանի վճիռը հերթական անգամ փաստեց, որ իշխանությունների արշավը անկախ լրատվամիջոցների դեմ շարունակում է  ավելի ահագնանալ»,- նշված է  հեռուստաընկերության այօր տարածած հայտարարության մեջ:

«Գալա»-ն նշել է նաեւ, որ շարունակելու է պայքարը ազատ խոսքի պաշտպանության եւ հանրությանը օբյեկտիվ տեղեկատվություն հաղորդելու սահմանադրական իրավունքի համար:

Հիշեցնենք, որ 2008թ.-ին Շիրակի մարզի Ընդհանուր իրավասության դատարանը նույն որոշումն էր կայացրել, որը Վերաքննիչ դատարանը թողել էր անփոփոխ: Վճռաբեկը, սակայն, բեկանել էր Վերաքննիչ դատարանի որոշումը եւ գործն ուղարկել էր Ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

            

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *