Մեդիան այսօր ավելի արագ է զարգանում, քան երեխաներն են մեծանում։ Ծնողները դժվարանում են հետևել մեդիայի ու տեխնոլոգիաների փոփոխություններին, չգիտեն ինչպես օգնել երեխաներին՝ խուսափել վտանգներից համացանցում, ինչպես ուղորդել նրանց մեդիասպառումը, ինչպես բացատրել լուրերը։
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Էնցիկլոմեդիա» փոդքասթերի շարքը համարեք ծնողների մեդիագրագիտության առաջին հանրագիտարանը․ այն կօգնի ավելի լավ հասկանալ սոցիալական ցանցերը, կքննարկի օնլայն խաղերի դրական ու բացասական ազդեցությունը, կպատմի որակյալ տեղեկատվության կարևորության մասին և կբացատրի հնարավոր մանիպուլյացիաները, կեղծիքներն ու քարոզչությունը։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: