Մեդիագրագիտության տեսադասեր

«Բուն» գիտակրթական հիմնադրամի հետ համատեղ պատրաստած մեր երեք վիդեո դասերը հասանելի են «Բունուս» հարթակի 8-9 դասարանների հասարակագիտության դասընթացի մեջ։

Դրանք կարող են դառնալ դպրոցի դասի, խմբակի հանդիպման մաս, կարող են նաև օգնել ինքնուսուցմամբ հետաքրքրված աշակերտներին մեծացնել իրենց գիտելիքը մեդիագրագիտության մասին։

Դաս 47․ Մեդիագրագիտություն. Լուրը, լրագրությունն ու հասարակությունը. Գեղամ Վարդանյան

Այս դասի ընթացքում media.am կայքի պրոդյուսեր Գեղամ Վարդանյանը քննարկում է, թե ինչի համար է կարևոր լրագրությունը և ինչու է ազատ մեդիան ժողովրդավարական հասարակության հիմնասյուներից մեկը:

Դաս 48․ «Պահապան շները» լրագրության մեջ․ Արմեն Սարգսյան

Այս դասի ընթացքում Հանրային հեռուստաընկերության տնօրենի պաշտոնակար Արմեն Սարգսյանը (նախկինում ՄՆԿ զարգացման պրոդյուսեր) պատմում է, թե ովքեր են «պահապան շները», ինչ է փաստերի ստուգումը, ինչպես է լրագրությունը ազդում հանրության համախմբան վրա:

Դաս 49․ Ինչպե՞ս վերլուծել տեղեկությունները․ Լուսինե Գրիգորյան

Այս դասին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության մասնագետ Լուսինե Գրիգորյանը բացատրում է, թե որոնք են մեդիագրագիտության հիմնական հարցերը, ինպես տեղեկությունները վերլուծել և տարբերել վստահելին ու կասկածելին:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *