2013.01.23,

Մեդիագլոբ

Տեխնոլոգիական 3 թրենդ, որ միտված են լրագրության ապագային

CES-ը (Consumer Electronics Show) ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսներից է: Այս ցուցահանդեսի շրջանակներում 2013 թվականին ցուցադրված  համակարգչային սարքավորումներն այնքան որակյալ էին, որ առաջին իսկ օրը մեծ պահանջարկ ունեցան:

Առավել եւս, որ ընկերությունները հրաշալի միտումներ եւ սարքավորումներ են բացահայտել, որոնց հավանաբար մոտ ապագայում կհանդիպեք ձեր լրագրողական զինանոցում: Եթե ավելորդ գումար ունեք կամ ուղակի ագահության զոհ եք, կարող եք հիանալ լավագույն եւ թեժ տեխնիկական միտումներով, որոնք կզարգացնեն ձեր լրագրողական հմտությունները:

1. Սմարթ տեսախցիկներ
Ո՞վ ասաց, որ լուսանկարչական տեսախցիկի դարն անցել է: Թեեւ ավելի խելացի տեխնիկաների ի հայտ գալու հետ շատերն այն հնաոճ են համարում (տեսեք ստորեւ), ընկերությունները չեն դադարեցրել դրանց արտադրությունը եւ հրաշալի արտադրանք են ներկայացրել CES-ին:

Սմարթ տեսախցիկները նոր կյանք են հաղորդել Polaroid-ին: Ընկերությունը Android օպերացիոն համակարգով աշխատող նորաոճ սարքավորումներ է արտադրել եւ դրանք ներկայացրել է CES-ին: Տեսախցիկի հիմնական օպերացիոն համակարգը օգտատերին հնարավորություն է տալիս իր նկարներն անմիջապես ինտեգրել սոցիալական ցանցերի հաշիվներին եւ ավտոմատ կերպով վերբեռնել դրանք
WiFi-ի միջոցով, ինչպես նաեւ հրատապ լուրերի ժամանակ անմիջապես տարածել դրանք:

Եթե ավելի ավանդական սարք եք փնտրում, ապա դասական տեսախցիկների պակաս չի զգացվի, պարզապես դրանք կլինեն արդիականացված տարբերակով:
Ամենազգալի միտումներից մեկը, որ որդեգրել են Sony-ն ու Nikon-ը, տեսախցիկի պատկերի սենսորի բարելավումն է:

Suped-up տեսախցիկով կարելի է ավելի որակյալ (եւ արագ) նկարել, քան բարձրորակ HD-ով: Sony Cybershot DSC-RX100-ի պես մոդելի տեսախցիկները օգտատերերին հեշտությամբ խաբում են՝ DSLR-ի նման բարձր որակ առաջարկելով:

Սա քաշով մեկ ոսկուն համարժեք ներդրում է: Շատ հավանական է, որ սպառողական տեսախցիկների ինդուստրիան ավելի բարձրորակ եւ նոր տեխնոլոգիաներով հագեցած տեսախցիկներ արտադրի ապագայում: Ինչու՞ օգտատերերի աչքերին թոզ չփչել:

2. Արագ, պարզ, շարժական լիցքավորման սարք
Ավելի հուսահատեցնող բան չկա, քան երբ աշխատանքի թեժ պահին ամենակարեւոր սարքն անջատվում է լիցք չունենալու պատճառով: Անօգտագործելի սարքերը լրագրողի համար մղձավանջ կարող են դառնալ՝ լինի դա ցույցի ամենաթեժ պահին բջջային հեռախոսի, թե օդանավում թռիչքի պահին օգտագործվող լիցքը նստած համակարգչի անջատվելը:

Բարեբախտաբար, այս տարվա CES ցուցահանդեսի ամենամեծ սպառողական միտումներից է օգտագործմանը պատրաստ լիցքավորման սարքը: Հիմա CES-ում մեծ աղմուկ է բարձրացրել Nectar fuel cell լիցքավորիչը: Այն թեթեւ քաշով շարժական լիցքավորիչ է, որը ֆուտուրիստական վառելիքային բջիջների միջոցով արագ եւ արդյունավետ լիցքավորում է սարքերը՝ առանց էլեկտրական հոսանք պահանջելու: Նախապես պատվիրելու դեպքում սարքը կարժենա 300 ԱՄՆ դոլար`եւս 10 ԱՄՆ դոլար յուրաքանչյուր լիցքավորիչ էլեմենտի համար. այն կարող է շարժական սարքեր լիցքավորելու համար լավագույն տարբերակը լինել, երբ մոտակայքում այլընտրանք չկա:

Իհարկե, ավելի մեծ լուր է այն, որ fuel cell systems-ի օգտագործումը մուտք է գործում սպառողական շուկա: Սա ակնհայտորեն այս արտադրանքի առաջին եւ ամենաթանկ իրացումն է, բայց ո՞վ գիտե: Գուցե մոտ ապագայում բջջային հեռախոսներն ավելի էժան, որակյալ եւ անլար լիցքավորիչներով լիցքավորվեն:

3. Բջջային հեռախոսը` թագավոր
Համաձայն եմ, որ այս միտումը մի քիչ ակնհայտ է, սակայն եթե դեռ չեք ընդունել բջջայինների գերակայությունը, ապա հիմա լավագույն պահն է դա անելու համար: CES 2013-ի տեխնոլոգիական ցուցահանդեսի ուշադրության կենտրոնում շարժական սարքերն են՝ բջջային հեռախոսներն ու թաբլեթները, աքսեսուարներից մինչեւ պերիֆերիալ սարքավորումներ եւ շարժական տվյալները պաշտպանելու համար նախագծված հատուկ հավելվածներ: Բոլորն անցում են կատարում դեպի շարժական սարք, ինչն այն ապագայի սարք է դարձնում:

Ապագայի շարժական սարքերի հնարավորություններն անսահմանափակ են, եւ վստահաբար կարելի է ասել, որ դրանք շատ կարեւոր գործիք կդառնան ոչ միայն լրագրողների, այլեւ ավելի լայն հանրության համար: Պատկերացրեք` ձեր սմարթֆոնով ուլտրա HD տեսագրություն եք անում եւ WiFi-ի միջոցով անմիջապես
ուղարկում եք նյուզրումում գտնվող հեռուստացույցին, այնպես որ բոլորը կարողանան տեսնել: Այսօր դա արդեն հնարավոր է Qualcomm’s Snapdragon 800–ի եւ մի շարք այլ ինտերակտիվ, շարժական սարքերի հետ կապակցված հեռուստացույցների շնորհիվ:

Իհարկե, սա կարող է գիտական ֆանտաստիկա թվալ, բայց որքան տեխնոլոգիան ավելի է զարգանում, այնքան ավելի է բարդանում լրագրողի աշխատանքը:
Եվ գուցե շուտով լրագրությունը հրաշալի սարքավորումներ ունենա՝ իր աշխատանքը կազմակերպելու համար:

Բնօրինակը հրապարակվել է Mediabistro-ում:

Հեղինակ՝ Լորեն Հոքենսոն
Թարգմանությունը՝ Արփինե Զարգարյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *