Ես վերջերս պատիվ ունեցա որպես ժյուրի մասնակցելու Ամստերդամում կայացած World Press Photo մուլտիմեդիա մրցույթին:
Ակնհայտ է, որ սա իմ մասնակցած ամենակազմակերպված մրցույթներից մեկն էր:
Ավելի քան 250 մուլտիմեդիա պատմություններ էին ներկայացված` Էլես վան Գելդերի եւ Իլվի Նջիոքեկջինի «Աֆրիկանների արյուն» աշխատության գխավորությամբ: Հարավային Աֆրիկայում ռասիզմի մասին պատմող այս աշխատանքն ակնհայտ ընտրություն էր ժյուրիի համար:
Պակաս հասկանալի էր հենց մուլտիմեդիայի սահմանումը, բառեզր, որն ունի գրեթե այնքան իմաստներ, որքան կան մուլտիմեդիայով լավագույնս զբաղվողներին գնահատող մրցույթներ:
Ինչո՞ւ մենք մուլտիմեդիա լրագրության մրցույթի կարիք ունենք
Ես դիզայներ Բրյուս Մաուի Incomplete Manifesto for Growth-ի մեծ երկրպագուն եմ, որը 43 խորհուրդների ցուցակ է այն մասին, թե ինչպես կարելի է ունենալ հաջողակ կյանք որպես վիզուալ ստեղծագործող մարդ: Ցանկանալով աշխատանքս հստակորեն կենտրոնացնել լսարանի վրա, ես տարիներ շարունակ անշեղորեն հետեւել եմ համար 26 խորհրդին` «Մի մասնակցիր մրցույթներին: Պարզապես մի մասնակցիր, դա լավ չէ քեզ համար»:
Այնուամենայնիվ, վերջերս ես պարզեցի, որ որոշ օգուտներ կան, երբ աշխատանքդ ներկայացնում ես լավերից լավերի առջեւ եւ թողնում, որպեսզի այլոք դատեն այն: Հաճախ նրանք տեսնում են բաներ եւ՛ լավ եւ՛ վատ, որոնց տեսնելու համար դու չափազանց մոտ ես գտնվում:
Մեզնից շատերը, ովքեր իրենց ապրուստը վաստակում են լրատվական կազմակերպություններում աշխատելով, հաճախ շատ դժվար ժամանակներ են ունենում ինստիտուցիոնալ սահմաններից դուրս գալու համար: Մենք ամեն օր քրտնաջանորեն աշխատում ենք մեր արածը գերզանց դարձնելու համար, շատ քիչ ժամանակ թողնելով` վայելելու այլ լրագրողների աշխատանքի պտուղները:
Երբ տեսնում ենք մրցույթների հաղթող մասնակիցների աշխատանքները, կամ էլ հանդես ենք գալիս որպես ժյուրիի անդամ ինչ-որ մրցույթում, մենք ինքներս մեզ համար բացահայտում ենք աշխատանքներ, որոնք այլ պարագայում գուցե և չտեսնեինք, ինչպես նաեւ բացահայտում ենք մուլտիմեդիա լրագրությունում կատարվող փոփոխությունները:
Ինչպե՞ս են մրցույթները ճանաչում մուլտիմեդիա լրագրությունը
Այսպիսով, ի՞նչ է իրականում «մուլտիմեդիա լրագրությունը»: Տեքստե՞ր, լուսանկարնե՞ր, ձայնագրությու՞ն, տեսագրությու՞ն, ինտերակտիվ գրաֆիկ պատկերնե՞ր: Թե՞ այս բոլոր տարրերը համակցված են:
Եթե World Press-ի նման մրցույթների օգուտներից մեկն այն է, որ օգնում է սահմանել, թե մուլտիմեդիա լրագրության պրակտիկաններից որն է ամենալավը, ապա ինչպե՞ս ես ստացված արդյունքների իմաստը հասկանում, երբ այն, ինչ դու դատում ես, փոխվում է մշտապես՝ եւ՛ բովանդկաությամբ եւ՛ իմաստով:
Տարբեր մրցույթներ ընդունում են մուլտիմեդիա լրագրությունը տարբեր ձեւերով:
World Press Photo մրցույթի մուլտիմեդիա հատվածը միայն երկրորդ տարին է, ինչ գոյություն ունի եւ մուլտիմեդիայի իր մինիմալիստական կանոնները մեծամասամբ հիմնված են գծային պատմություն պատմելու մեթոդի վրա, որը ներառում է լուսանկարը որպես տարր: Սակայն, հայտերը գրեթե ամբողջությամբ բաղկացած էին վիդեոներից: Միայն մեկ կատեգորիա կար եւ մեկ գլխավոր մրցանակ, որի համար ժյուրիները պետք է որոշում կայացնեին: (Ժյուրին նաև ընտրեց մուլտիմեդիայի մի փաթեթ, որը ներառում էր ավելի շատ տարրեր, ինչպիսիք են գրաֆիկ պատկերները, տեքստը և լուսանկարները եւ ճանաչեցին դա որպես մուլտիմեդիայի հատուկ փաթեթ):
Համեմատության համար նշենք, որ Pictures of the Year International (POYi) եւ Best of Photojournalism (BOP) մրցույթներն ավելի քան տասը տարի է մուլտիմեդիա մրցույթներ են անցկացնում: Վերջին տարիներին երկու մրցույթներն էլ ներառել են մի շարք անվանակարգեր. POYi-ին պարգեւատրում է մուլտիմեդիա աշխատանքները յոթ տարբեր անվանակարգերում, իսկ BOP–ը՝ ութ: Ինչ-որ տեղ մեջտեղում « Սպիտակ տան նորությունների լուսանկարիչների ասոցացիան» է, որը World Press-ի նման նպատակ ունի պահելու ամուր կապ ավանդական լուսանկարչության հետ: Մրցույթի երկու կատեգորիաները պարգեւատրում են լուսանկարներ համակցված աուդիոյի հետ: Երեք կատեգորիաներ էլ պարգևներ են տալիս մուլտիմեդիա փաթեթներին:
Ինչպե՞ս մենք կարող ենք բարելավել մրցույթները
1998թ-ին, ես եղել եմ ժյուրի առաջին «մուլտիմեդիա»` «Տարվա նկար 55-րդ ամենամյա մրցույթում»` կազմակերպված POYi-ի կողմից:
Այն ժամանակ դա կոչվում էր «Էլեկտրոնային բաժանում»: Աշխատանքների մեծամասնությունը կամ վեբ էջերում ֆոտո պատկերասրահներ էին, կամ էլ ավելի հավակնոտ նախաձեռնություններ՝ պատրաստված եւ ուղղարկված CD-ROM-ի վրա: Ոչ մի ինտերակտիվ գրաֆիկ պատկերներ, շատ քիչ աուդիո եւ գրեթե ոչ մի վիդեո:
Ասել, թե հիմա իրավիճակները տարբեր են շատ մեծ թերագնահատում կլիներ: Այսօր մարդիկ պարբերաբար նայում են 10 րոպե տեւողությամբ հեռարձակվող վիդեոներ և այդ ընթացքում սեղմում ինտերակտիվ քարտեզներ, բացահայտում արբանյակային նկարներ, որոնք պատկերում են նույն տեղանքը նախկինում և հիմա և Ֆեյսբուքի շնորհիվ այդ նկարներն ուղեկցվում են երկար ժամանակ կորած լինելուց հետո վերամիավորված ընտանիքի անդամների կողմից ուղարկված աուդիո բացիկներով: Դե հասկանում ես:
Կարծում եմ մեր ներկայիս մրցույթները կարող են ավելի լավ հաշվի առնել փոփոխությունները մուլտիմեդիա լրագրությունում: Ես առաջարկում եմ ստեղծել բաց մրցույթ, որում կհաղթի 15 մասնակից: Ցանկացած մարդ, ով ներկայացնում է ցանկացած տեսակի «մուլտիմեդիա», կարող է մասնակցել: Ժյուրին կընտրի լավագույն լրագրողական աշխատանքը՝ անկախ ձևաչափից եւ գուցե ընտրի լավագույնը ցուցադրվածներից:
Այս տեսակ մրցույթը թույլ կտա, որ ազդեցությունն ու կարեւորությունն ավելի գրավիչ լինեն քան ձեվը:
Թեև սա կարող է քաոս առաջացնել, երկարաժամկետ հեռանկարում մենք կունենանք մրցույթ, որը կլինի այնքան փոփոխական որքան ժամանակները, որում մենք ապրում և աշխատում ենք. մրցույթ, որը կլինի իսկական «մուլտիմեդա» եւ կօգնի ներառել վիզուալ միջոցներով պատմություն պատմելու բոլոր տարրերը:
Բնօրինակը հրապարակվել է Poynter-ում:
Հեղինակ` Քիյթ Ջենկինս
Թարգմանությունը` Նվարդ Հովհաննիսյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: