Գեղամ Վարդանյան
Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:
Հայկ Մկրտչյանը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գրադարանում

Բլոգեր Հայկ Մկրտչյանը դեկտեմբերի 4-ին տեսանյութ էր հրապարակել, որտեղ պատմում էր, որ մերժել է քաղաքական բովանդակությամբ գովազդային տեսանյութ նկարելու առաջարկը։

«Ցանկացած մարդ կարող է ունենալ քաղաքական հայացքներ, բայց անընդունելի է, երբ դու չես հավատում որևէ արժեհամակարգի, բայց գումարի դիմաց սկսում ես բարձրաձայնել ու սպասարկել տվյալ քաղաքական ուժի օրակարգերը»,- ասում է բլոգերը։

 

Հայկը պատմում է, որ տեսանյութից հետո իր գործընկեր բլոգերներից շատերը ևս հրաժարվել են քաղաքական թաքնված գովազդի պատվեր վերցնել։