Գեղամ Վարդանյան
Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:
Կատյա Գորչինսկայան Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գրադարանում

Մեդիայի մոնտեզիացիայի կարևորության մասին խոսակցությունները հատկապես ակտիվացել են այս տարվա սկզբից հետո, երբ ԱՄՆ-ն դադարեցրեց աշխարհում անկախ մեդիային աջակցությունը։

 

Մեդիայի ու ռազմավարության հարցերով միջազգային խորհրդատու Կատյա Գորչինսկայան, որն աշխատանքի 30 տարվա փորձ ունի, կարծում է, որ «ամերիկյան ֆինանսավորման կրճատումն իրականում ստիպեց լրագրողներին և մենեջերներին ավելի շատ մտածել մոնետիզացիայի մասին և շատ հստակ մեսիջ ուղարկեց, որ որ նրանք պետք է մտածեն իրենց բիզնես մոդելի մասին ավելի համապարփակ ձևով, այլ ոչ թե կախված լինեն դոնորների ֆինանսավորումից»։

Կատյա Գորչինսկայան հայկական խմբագրություններին երեք խորհուրդ է տալիս՝ ստեղծել յուրահատուկ բովանդակություն, սահմանել առաջնահերթություններ և լինել ավելի համարձակ ու ստեղծարար։