Ըստ մեդիա հետազոտող, Cyberhub-ի համահիմնադիր Սամվել Մարտիրոսյանի, Հայաստանի սահմաններին Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունների վերաբերյալ տեղեկություններ տարածելիս մարդիկ այս օրերին համամետաբար ավելի զուսպ են։
Խոսելով ռազմական գործողությունների ժամանակ հակաքարոզչությունից, Սամվել Մարտիրոսյանն ասում է, որ այս պահին Հայաստանը նաև այդ տեսակետից է թուլացած։ Ըստ նրա Հայաստանի կառավարությունը հակաքարոզչության համար բավարար չափով ռեսուրսներ չի ծախսում, իսկ Ադրբեջանն իր հակաքարոզչության համար ավելի ու ավելի շատ միջոցներ է հատկացնում։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: