Մեդիայի նկատմամբ վստահության անկման պատճառները

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Դեռևս չհրապարակված հետազոտությայն համաձայն մարդկանց վստահության սանդղակում Հայաստանում մեդիան վերջին տեղում է։ «Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը վստահության այդ ցածր տոկոսը կապում է Հայաստանում հասարակության մեջ առկա նիհիլիզմի հետ։ Ըստ նրա քաղաքական գործիչները մի դիսկուրս են մտցրել մարդկանց մոտ, իբր բոլոր լրագրողները պատվերով են աշխատում։

Ըստ Աբրահամյանի  հիմա շատ դժվար է այդ դիսկուրսը փոխել։

«Մեղավոր ենք նաև մենք, լրագրողներս, որովհետև տնտեսական վիճակը վատն է, սկսենք երևի դրանից։ Ինքնուրույն աշխատելը լրատվամիջոցների համար շատ դժվար է։ Նրանք կամ պետք է գրանտ ստանան կամ «սև փող» ստանան այս կամ այն կուսակցությունից կամ տնտեսական կառույցից․․․

․․․ Եւ դրամաշնորհը էդ ամբողջ սիստեմում նույնքան վատ է, որքան «սև փող» ստանալը։ Դա ավելի օրինական է, եթե վերցնենք հարկային տեսչության տեսակետից, բայց մենք խոսում ենք հասարակական ընկալման մասին։ Այս ձևով, այսինքն դրսից փող ստանալը, սեփական փող չաշխատելը իհարկե բերում էր վատ լրագրության և բերում էր վստահության պակասի»,- ասում է Արամ Աբրահամյանը։

«Առավոտ»-ի խմբագիրն ասում է, որ վերջին ժամանակներում իրենք նաև դրամաշնորհների օգնությամբ են աշխատում՝ «չգիտեմ բարեբախտաբար, թե ցավոք սրտի․․․ չեմ կարող ասել։ «Սև փող» ոչ ոք մեզ կարծես շահագրգռված չէ մեզ տալ։ Դրամաշնորհով, դրա համար իհարկե բավականին ծանր է։ Բայց երևի թե պետք է տնտեսական վիճակը լավանա և մարդիկ կարողանան փող աշխատել լրագրությամբ»։

Գեղամ Վարդանյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *