Գեղամ Վարդանյան
Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:
tirayr_mowradyan

Վերջին տարվա ընթացքում Տիրայր Մուրադյանը  լրագրողական համայնքում աչքի ընկավ համարձակությամբ, մի քանի սկանդալներում դարձավ գլխավոր դերակատար:

Իսկ հետհեղափական օրերին sut.am կայքից նրա հոդվածը անհետացավ, խմբագրվեց, նորից տեղադրվեց: Տիրայրի նյարդերը տեղի տվեցին, հեռացավ կայքից:

Տիրայրի կարծիքով, այս դեպքի հանրայնացումը որպես նախադեպ մեդիադաշտում կարող է շատ օգտակար լինել.  «Ինձ հայտնի չէ մի դեպք, երբ որ հեղինակի նյութը հրապարակելուց հետո նյութը հեռացվի և հեղինակն այդ մասին հրապարակային ասի»:

Գրադարանի դարակում

Լրագրողների աշխատանքը հաճախ նման է դետեկտիվի: Երկու դեպքում էլ հիմքը հետաքննությունն է, անաչառ ու հաշվենկատ ուժերի բախումը, և զարգացող պատմությունը:

Շվեդ գրող Սթիգ Լարսոնի դրանց գումարում է նաև տրավմատիկ հուշերն ու էքստրավագանտ հերոսներին: «Վիշապի դաջվածքով աղջիկը» վեպը  «Միլիենում» եռագրության առաջին մասն է: Կարդացեք բոլոր երեք մասերը և հետևեք սուր ինտրիգային պատմությանը, անձնվեր լրագրողին ու քաջ գեղեցկուհի-հաքերին:

Վեպը մի քանի անգամ էկրանավորվել է, բայց այն արժի կարդալ, նույնիսկ եթե ֆիլմերը տեսել եք:

 

Գեղամ Վարդանյան