Վերջին շրջանում տարբեր ընկերություններ իրենց գովազդը կառուցում են հեղափոխությունից հետո սոցցանցերում ակտիվորեն քննարկվող քաղաքական հայտարարություններով։
«Պլատինիում» խանութների ցանցն, օրինակ, իր գովազդը կառուցելիս հիշել է անցյալ տարվա նոյեմբերի վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի անդրադարձը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի այդ օրերին Արցախյան գոյամարտի ու Հեղափոխության համեմատության մասին հայտարարությանը։
Վարչապետը բանակը «թալանողներին» կոչ էր արել «հանգիստ նստել տեղները»։ Այս հորդորը հետո ակտիվորեն քննարկվել է սոցցանցերում և դարձել թևավոր խոսք։
«Պլատինիում»-ն էլ որոշել է այդ կոչով դիմել սպառողներին։ Բայց արդեն ոչ թե փոխաբերական, այլ ուղիղ իմաստով, որպես աթոռի գովազդ:
Նմանատիպ մեկ այլ թեմա էլ հիշել է Para TV-ն՝ անդրադառնալով վերջին շրջանում հաճախ արծարծվող կեղծ լուրերին։ Նա էլ յուրօրինակ խորհրդով է դիմում լսարանին, որը հոգնել է ֆեյք նյուզից։
Անահիտ Դանիելյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: