Քայլերթերով ու արագ տեղաշարժվող անհնազանդության ակցիաներով իրականացված թավշյա հեղափոխությունը սիմվոլիկ ավարտ ունեցավ: Հաղթանակի սիմվոլը դարձավ ինքնաբուխ բռնկվող պարը, որը կարելի էր տեսնել Հայաստանի ողջ տարածքում:
Պարը ինքնաարտահայտման միջոց էր, որը միավորում էր ու ձևավորում սիրո և համերաշխության մթնոլորտ: «Իմ քայլը» շարժման պարային ծեսի հիմքը ռիթմն էր, որը սկսվելով լեռների արձագանքից, դառնում էր թմբուկների հարվածներ ու ծափեր, հետո ընկալվում որպես հրապարակային ուրախության քայլ: