«Իմ քայլը» շարժումը մնաց պատմության մեջ որպես բաց ձեռքերի հեղափոխություն: Եվ այն երկակի բաց էր, քանի որ գրեթե բոլոր մարդկանց ձեռքում նաև նկարահանող ու հեռարձակող հեռախոս էր: Դրա շնորհիվ թե՛ բռնության դեպքերը, թե՛ ցնծության օրինակները վավերացվում ու տարածվում էին կայծակնային (ավելի ճիշտ՝ ինտերնետային) արագությամբ:
Բաց ձեռքերում տեսանկարահանող մոբիլ սարքերը միավորող ու մանրուքներ նկատող հզոր և ուրախ գործիք էին: Մարդիկ այդ գործիքի օգնությամբ նաև գիտակցեցին սեփական ուժը: