new-year-karabakh

2018-ի փետրվարին կլրանա Ղարաբաղյան շարժման 30-ամյակը. 1988-ի փետրվարի 20-ին որոշվեց դուրս գալ Ադրբեջանի կազմից և միանալ Հայաստանին:

Սակայն այն, ինչ պետք է սկսվեր փետրվարին, ընդհանրապես չէր զգացվում այն ժամանակվա մամուլում: Դեռ 1987-ին էր, որ Ղարաբաղում և Հայաստանում համընդհանուր ստորագրահավաք սկսվեց՝ Լեռնային Ղարաբաղը Հայկական ԽՍՀ-ին վերադարձնելու պահանջով: Այդ ժամանակ լույս ընծայվող «Սովետական Ղարաբաղ» թերթի 1988թ.-ի հունվարի 1-ի թերթը շարունակում էր ինտերնացիոնալիզմ քարոզել, կոմկուսի նիստեր լուսաբանել՝ «Առաջնագծում կոմունիստներն են», «Ինտերնացիոնալիզմը մեր ուժն է» և այլ նմանատիպ վերնագրերով:

Թերթի առաջին էջում՝ ՍՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Մ.Ս. Գորբաչովի նոր տարվա դիմումն է սովետական ժողովրդին:

Անահիտ Դանիելյան