Վերջերս առիթ ունեցա այցելել մարզային մի գրադարան: Մինչև այդ ինձ թվում էր, թե մարզային գրադարաններում ժամանակը կանգ է առել, հիմնականում լռություն է ու ամենուրեք հին ու խոնավ գրքեր են։ Հետո հասկացա, որ գրադարանի առօրյան բավականին փոխվել է, այն դարձել է կրթական ժամանցի կենտրոն ու մեծ ազդեցություն ունի մարզի կյանքի զարգացման գործում։

Էնցիկլոմեդիայի այս էպիզոդում Կոտայքի  և Արարատի մարզային գրադարանների աշխատակիցներ Նելլի Աղաբեկյանի և Սիրանուշ Անդրեասյանի հետ զրուցել ենք   մարզային գրադարանների առօրյայից, խնդիրներից ու փոփոխվող դերից։ Փորձել ենք հասկանալ, թե ինչու է կարևոր, որ մարզային գրադարանները գնան մեդիակենտրոնի վերածվելու ճանապարհով և ի՞նչ կտա դա մարզի բնակչությանը։

Էնցիկլոմեդիա 5-ի նախորդ էպիզոդները այստեղ․

Էպիզոդ 1՝ Գրադարանների՝ մեդիագրագիտության տարածման հնարավորությունները

Էպիզոդ 2՝ Լրագրողի կերպարը  հայ գրականության մեջ. մաս 1 

Էպիզոդ 3՝ Լրագրողի կերպարը  հայ գրականության մեջ. մաս 2

Էպիզոդ 4՝ Գրադարանից մեդիակենտրոն․ ի՞նչ է պետք փոխել

էպիզոդ 5՝ Ուսուցիչը թվային միջավայրում․«կարելիներն» ու «չի կարելիները»