Ինչպե՞ս կանգնեցնել տեղեկատվական պատերազմը։
Հայկական ԶԼՄ-ներն իզուր են ադրբեջանցիներին մեղադրում «Ղարաբաղյան հակամարտության ուժային լուծմանը հակված լինելու համար։ Եթե հանրության շրջանում հարցում արվի (մեկ անգամ չէ, որ արվել է), մարդկանց ճնշող մեծամասնությունը կպատասխանի, որ խաղաղություն է ուզում։ Նույնը Հայաստանում է։
Բայց չգիտես ինչու և այնտեղ, և այստեղ համոզված են, ոconfր դեպի խաղաղություն ըկած ճամփան անցնում է տեղեկատվական պատերազմի միջով։ Քանի թնդանոթները լռում են, կողմերը շարունակում են կրակել տեսանյութերով, հոդվածներով, թվիթներով ու «լայք»-երով։
Ադրբեջանական ԶԼՄ-ները գործում են՝ ելնելով այն համոզմունքից, որ «Հայաստանն արդեն երկար տարիներ իր հարևանի նկատմամաբ տեղեկատվական պատերազմ է մղում»։ «Մենք հետ ենք մնում այս ոլորտում»։ «Այդ պատճառով ադրբեջանցի լրագրողների՝ հատկապես երիտասարդ սերնդի առաջնային խնդիրը հայկական քարոզչական ստին ակտիվ դիմակայելն է»։
Հայկական ԶԼՄ-ները հավատում են, որ «Ադրբեջանի նախաձեռնած տեղեկատվական հակամարտության մեջ Հայաստանը միշտ տուժում է»։ «Պետության դեմ նպատակաուղղված տեղեկատվական պատերազմ է մղվում, և հայ լրագրողները չեն կարողանում ադեկվատ պատասխան տալ, և դեռ պետք է սովորեն դա անել»։
Թե որ թերթերից ու կայքերից են վերցրված այս թարմ մեջբերումները, նշանակություն չունի։ Թեթև փոխված տարբերակով նրանք լինում են շատ ԶԼՄ-ներում, հնչում են պետական գործիրքների, փորձագետների, վերլուծաբաններին ու հենց լրագրողների շուրթերից։ Հակասությունն այն է, որ «Պատերազմ, որը պարտվել են ինտերնետում» խորագրով հոդվածներ գրեթե նույն հաճախության հայտնվում են և ադրբեջանական, և հայկական պարբերականներում։ Սա հարցից լավատեղյակ լինելով եմ ասում։ 11 տարի Երևանի մամուլի ակումբի հետ երկու կողմերի ԶԼՄ-ների՝ հայ-ադրբեջանական համակարտությանը նվիրված շուրջ 50 հազար հոդված ենք ուսումնասիրել։
Ավելորդ է խոսել այն մասին, որ լրագրության նման ուղղվածության և, որպես հետևանք, հասարակությանը նման տեղեկատվության ճնշման եթնարկելու պայմաններում չի կարելի հույս ունենալ, որ հակամարտող կողմերի միջև փոխհասկացվածությունը կաճի։ Հերթը վստահության մասին խոսելուն չի էլ հասնում։ Խաղաղություն փնտրելուն՝ նույնպես։ Տեղեկատվական պատերազմի գլխավոր նպատակը, ինչպես կարելի է հասկանալ դրա գաղափարախոսների տեսական-ուղղորդող ճառերից ու հոդվածներից, միջազգային հանրության վրա ազդելն է. այդ ճառերում և հոդվածներում չափազանց հաճախ են կրկնվում հետևյալ արտահայտությունները՝ «աշխարհին հասցնել մեր ճշմարտությունը», «դիմակայել քարոզչական պատերազմին», «հակառակորդի դեմքից դիմակը պոկել»։
Միայն թե միջազգային հանրությանը ոչ մենք ենք առանձնապես հետաքրքրում, ոչ էլ մեր հակամարտությունը։ «Տեղեկատվական պատերազմի արտադրանքը» եթե նույնիսկ արժանանում է «միջազգային հանրության կարծիքը» կրողին, ապա հաճախ հակակրանք է առաջացնում։ Մեծ հաշվով, բացի հայերից ու ադրբեջանցիներից քչերն են կարդում դրանք։ Ստացվում է, որ նման նյութերը, չհասնելով թիրախին, բումերանգի պես մեզ են վերադառնում, մեր հասարակությունների միջև մթնոլորտն են լարում, ուժեղացնում են ատելությունը մեկը մեկի նկատմամբ, բորբոքում են միայն մի ցանկություն՝ նորից զենք վերցնել։
Ներկա ստատուս քվոյի պահմանման դեպքում լրագրողների մտքերի ու նրանց նյութերի լեզվի վրա ազդելու փորձերն անարդյունք են։ Կարելի է շարունակել խմբագիրների սեմինարներ, լրագրողների դասընթացներ անցկացնել, ցուցումներ մշակել, առաջարկություններ ու կոդեքսներ կազմել։ Այդ ցուցումները, առաջարկություններն ու կոդեքսները մի օր անպայման պետք կգան։ Բայց այսօր դրանք չեն «աշխատում»։
Ոմանք պատճառը տեսնում են նրանում, որ Ադրբեջանում ու Հայաստանում քիչ թե շատ ուժեղ ու անկախ մեդիա սեկտոր չկա։ Այդ պատճառով լրագրողներն իրենք չեն մշակում իրենց իրենց նպատակները, խնդիրներն ու շփման լեզուն, այլ ուղղակի քաղաքական պատվեր են կատարում։ Անհրաժեշտություն չկա կռահել, թե որտեղից է գալիս այդ պատվերը։ Բայց դա ճշմարտության միայն մի մասն է։ Ամբողջ ճշմարտությունն այն է, որ խոսելով հակամարտության խաղաղ լուծմանը ձգտելու մասին, Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են պատերազմել դիվանագիտական, տնտեսական ճակատներում, սպորտային հարթակներում և , բնականաբար, տեղեկատվական դաշտում։ Սխալ կլինի պնդելը, թե մեդիան ուղղակի արտացոլում է այդ պատերազմը, այն նաև կրակի մեջ յուղ է լցնում։
Ինտերնետը դառնում է հերթական «յուղի տակառը»։ Քաղաքագետներն ու փորձագետները ադրբեջանցի ու հայ լրագրողների առջև նոր՝ «բարձր տեխնոլոգիական» խնդիրներ են դնում։
«Այսօր տեղեկատվական ճակատներից ոչ մեկը չի կարելի անտեսել։ Մեր դեմ ցանցային պատերազմ է սկսվել»։
«Մենք պետք է ցանցում տեղեկատվական պատերազմի հստակ ռազմավարություն ու քաղաքականություն մշակենք»։
«Տեղեկատվության փոխանակումը վիրտուալ աշխարհում նոր իմաստ է ձեռք բերում։ Թշնամին ակտիվորեն միացել է այդ պայքարին։ Այդ պատճառով շատ կարևոր է հենց վիրտուալ տիրույթում աշխարհին հասցնել մեր ճշմարտությունը»։
«Որպեսզի առաջ անցնենք ու մեր ձեռքն առնենք նախաձեռնությունը, առավելություն ձեռք բերենք, այս ոլորտում պետք է ռեսուրսներ ներդրվեն, քանի որ այսօր առանց դրա հնարավոր չէ»։
Ի՞նչ կարիք կա նշել, թե որ ԶԼՄ-ներից են այս մեջբերումներ՝ հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական։ Տեղեկատվական պատերազմը կասեցնել չի լինի, եթե կանգ չառնի բուն պատերազմը։ Եթե կա վերք, որը երկար ժամանակ չի բուժվում, այն կսկսի նեխել։ Տեղեկատվական պատերազմը հենց խնդրի քաղաքականապես լուծված չլինելուց փչող գարշահոտությունն է։
Արիֆ Ալիև
Բնօրինակը հրապարակվել է mediaforum.az կայքում
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: