2019.02.10,

Քննադատ

Հովանոցը, Գոհարը, Մերկելն ու մյուսները

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ Արցախ կատարած այցից սոցիալական ցանցերում քննարկումների չեմպիոնը նրա կնոջ՝ Գոհար Աբաջյանի գլխին պահված հովանոցն էր։

Արցախի ԱԺ-ի Ֆեյսբուքի էջով տարածված լուսանկարներում երևում է, որ Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիր այցի լուսանկարներում մի տղամարդ Գոհար Աբաջյանի գլխին անձրևանոց էր պահել:

Ընդ որում ԱԺ նախագահի՝ Արարատ Միրզոյանի գլխին հովանոց պահող չկար։

Հովանոցի առկայությունը ըստ պաշտոնի չէր, ըստ սեռի էր։

Սկզբում սոցիալական ցանցերի օգտատերերը քննարկեցին ԱԺ նախագահի կնոջն ու հովանոցը, հետո՝ կայքերը։ Հիմնականում վերատպություններով զբաղվող ու հեշտ բովանդակության հետևից գնացող կայքերը։ Բնականաբար՝ միմյանցից տառ առ տառ վերատպելով։

Գոհար Աբաջյանի՝ հովանոց պահելը գոռոզություն կամ պաշտոնի չարաշահում կամ ուղղակի բացասական երևույթ համարողները որպես օրինակ բերում էին բազում ու բազմազան նկարներ, երբ աշխարհի տարբեր պետությունների ղեկավարները՝ Օբաման, Մերկելը ու մյուսներն, իրենք են բռնում իրենց հովանոցները։

Այս փաստարկին հակադարձել ցանկացողներին ուղղակի պետք էր ցանցում մի թեթև որոնում անել։ Նույն քաղաքական գործիչների՝ գլխներին պահված հովանոցներով լուսանկարները շատ հեշտ են գտնվում։

Օրինակ, Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ II-ը։

Մկնիկը աջ կտանես՝ թագուհին ինքը կպահի իր հովանոցը։ Ձախ կտանես՝ իր համար կպահեն։

Նույնը Մակրոնի ու իր կնոջ դեպքում։

Հարցը լուսանկարներ ընտրելն է։ Նայած որ կողմից ես խաղում սոցիալական ցանցում։

Կա լուսանկար, որը կարելի է քննարկել, կան այլ լուսանկարներ, որ կարելի է ընտրողաբար մեջտեղ բերել որպես փաստարկ կամ հակափաստարկ։

Գումարած՝ լուսանկարում երևացող Գոհար Աբաջյանի պայուսակի գինը, որը միայն ֆեյսբուքյան մեկ օգտատիրոջ գրառումով արժեցավ 131 հազար ԱՄՆ դոլար, հետո գրվեց, թե ընդամենը 495 ԱՄՆ դոլար է, մինչև Արարատ Միրզոյանի կինը ինքը հրապարակեց գինը՝ 100-250 ԱՄՆ դոլար՝ հավելելով, որ պայուսակն անգամ իրենը չէ։

Հովանոցի այս պատմությունը շատ բնորոշ է սոցիալական ցանցերի այսօրվա ռիթմին։ Հովանոցի պատմությունը ֆեյսբուքի ֆաստֆուդն է ու կարճ կյանք կունենա։ Ֆեյսբուքն ինքն իրենով էլ ֆաստֆուդ է, եթե հատուկ չաշխատես այն ավելի արժեքավոր «սնունդ» դարձնելու ուղղությամբ։ Մնում է աշխատողների թիվն աճի։

Գեղամ Վարդանյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *