2016.07.12,

Քննադատ

Ռոբոտների գործածումը մեդիա դաշտում

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Արդեն գրել եմ, որ աշխարհում ինչ-որ բան է փոխվում, և որ մեսինջերները սկսում են զանազան ձևերով փոխարինել սոցիալական ցանցերին։ Բացի դրանից՝ լրագրության ոլորտում մեսինջերները դառնում են ընթերցողի հետ շփվելու, արդեն նաև՝ համագործակցելու գործիք։ Իհարկե, Հայաստանում դա դեռ ապագայի հարց է, մենք այդտեղ հետ ենք մնում, քանի որ համարում ենք, որ ամեն բան սկսվում և ավարտվում է Ֆեյսբուքում։ Բայց շուտով մեսինջերները նույնպես կմտնեն հայկական մեդիադաշտ։

Լրատվամիջոցների համար մեսինջերները այսօր ստեղծում են նոր հնարավորություններ, քանի որ դրանցից մի քանիսն արդեն թույլ են տալիս ստեղծել բոտեր, որոնք ընթերցող- ԶԼՄ հարաբերություններ ստեղծելու նոր հնարավորություններ են տալիս։

Telegram-ը դարձավ հանրային բոտեր կիրառելու հնարավորություն տվող առաջին մեսինջերը։ Այստեղ լրատվամիջոցները սկսեցին բավական հետաքրքիր բոտեր կառուցել։ Այսպես, Forbes բոտը փաստացի երկխոսության մեջ է մտնում ընթերցողի հետ։
 

Լուսանկարը՝ Forbes-ից

Telegram֊ը մի խնդիր ունի․ այն դեռ այդքան տարածված չէ։ Աշխարհում այսօր երեք մեսինջերներ՝ WhatsApp-ը, Facebook Messenger-ը, Viber-ը, գերիշխող դեր ունեն։ Ըստ Similarweb-ի՝ Հայաստանում Անդրոիդ համակարգով աշխատող սարքերում ամենատարածվածը Viber֊ն է, Վրաստանում՝ Facebook Messenger֊ը, իսկ Ադրբեջանում՝ WhatsApp֊ը։

Անդրոիդ համակարգով աշխատող սարքերում ամենատարածված մեսինջերները՝ ըստ Similarweb-ի:

Իրավիճակը սկսեց լրջորեն փոխվել, երբ Ֆեյսբուքը երրորդ կողմին թույլ տվեց իր մեսինջերի վրա բոտեր աշխատեցնել։ Բացի դրանից՝ մեսինջերն արդեն թույլ է տալիս m.me տիրույթում ունենալ եզակի հասցե, որն անմիջապես կապված չէ Ֆեյսբուքի հետ։ Եվ արդեն կարելի է գտնել տեղեկատվական բոտեր, որոնք օգտվողին թույլ են տալիս ինտերակտիվ շփվել լրատվամիջոցի հետ։ Օրինակ՝ CNN բոտին կարելի է թեմատիկ հարցեր տալ և ստանալ պատասխաններ լրահոսից։

Նման բոտերի կիրառումը որակապես փոխում է օգտվողի հարաբերությունները լրատվական դաշտի հետ։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *