Երկար ժամանակ կարծում էի, որ անհաշտություն ունեմ ֆոտոխցիկի հետ: Պարզվեց այն կռիվ էր չգոյության ու կեղծ պատմության հեռանկարի դեմ: Բոլորս խնամքով պահում ենք մեր նախնիների, ծնողների հետ ֆոտոսրահներում նկարված ընտանեկան նկարները, որոնք իհարկե յուրաքանչյուրիս համար շատ հարազատ հուշ են, բայց դրանց ճշմարտացիության մասին երկար պիտի դատենք: Ժամանակի ընթացքից ու նկարահանվելու համար հատկացված տարածքում ստեղծվում է մի կեղծանկար, որտեղ անգամ իրենց սեփական զգեստներով դերակատարները ապրում են մեկ այլ կյանք, մեզ փոխանցելով գոյություն չունեցող տեղեկատվություն:
Ժամանակակից հասարակության համար լուսաբանումը նոր մարտահրավերներ է առաջացնում, մասնավորապես պայմանավորված տեղեկատվական հոսքերի ու հաղորդակցության տեխնոլոգիաների հեղափոխությամբ: Իրադարձության ու հասարակության միջև գործող լրատվության խիստ մասնագիտական ու կարգավորվող դաշտը, սոցիալական ցանցերի ու բլոգոսֆերայի առաջացմանը զուգահեռ, ազատականացվում է իր բոլոր բացասական դրսևորումներով: Սակայն, Հայաստանում դեռևս խնդիրներն ու մարտահրավերները խիստ «մասանգիտական» լրատվամիջոցներում են: Խմբագիրներն ու լրագրողները հաճախ չեն նկատում, որ առանց գիտակցելու, հետևաբար, նաև բռնության արդյունքում, անիմաստ աղմուկ են ստեղծում ու սպասարկում են այլոց (հաստատ ոչ հասարակության) շահերը:
Սիրիայում իրադարձությունների թեժացմանը զուգահեռ ավելի պարզ դարձավ լրատվության կիսատեղեկատվական լուծումների առանձնահատկությունը: Իհարկե Հայաստանում և Սփյուռքում գործող տարբեր կառույցների ներկայացուցիչներ տարբեր առիթներով նշել էին սիրիահայերի թեման լուսաբանելիս զգուշավոր լինելու անհրաժեշտությունը: Սակայն, դա չպետք է կաշկանդեր լրագրողներին իրադարձություններն իմաստավորել չմիջնորդավորված կամ դրա անհնարինության դեպքում միջնորդավորման արդյունքում առաջացած օբյեկտիվ ու սուբյեկտիվ շեղումների հաշվառմամբ և սիրիահայերի թեման լուսաբանել իրադարձությունների զարգացման համատեքստում: Առնվազն պետք է լիներ ձգտումը:
Օրինակ` Իրաքյան պատերազմի ժամանակ լրագրողները լուրջ խնդիրներ ունեին և քննադատում էին ԱՄՆ կառավարության այն քայլը, երբ անվտանգության ապահովման հիմնավորմամբ լրագրողներին թույլ չէին տալիս զորախմբերից դուրս լրատվություն ապահովել:
Վերջին մեկ-երկու ամիսների ընթացքում, տարբեր տպագիր կամ առցանց, մեծ ու փոքր լրատվամիջոցներ մեծաթիվ անդրադարձով, կարծես թե իրենց ձեռքը պահել են սիրիահայերի շուրջ զարգացող իրադարձությունների զարկերակի վրա: Սակայն ուշադիր զննելու դեպքում պարզ է դառնում, որ առաջին, երկրորդ, երրորդ աստիճանի միջնորդավորմամբ լրատվություն են տարածել առանց ստուգելու ու պարզաբանելու տեղեկատվությունը փոխանցողների կազմակերպական ու այլ առանձնահատկությունները:
Հատկանշական է նաև, որ այդ «լուրերը» մեծամասամբ կրկնում էին մեկը մյուսին: Բնականաբար օրակարգը ձևավորել են այլ կառույցներ ու հայտնի չէ, թե ինչ հիմնավորմամբ: Պարզ չէ, թե արդյո՞ք այդ օրակարգի ձևավորման գործում ներգրավված դերակատարները անկախ իրենց կամքից այլ օրակարգի սպասարկման զոհ են դարձել: Այդ մասին հնարավոր կլիներ դատել, եթե մեր լրատվամիջոցները իրադարձության իմաստավորման փորձ կատարեին:
Փոխաբերական իմաստով, թվում է, թե լրագրողին տան անվան ներքո հրավիրել են լուսանկարչատուն` ականատեսը լինելու այդ ընտանիքի շինծու առօրյային: Այնուամենայնիվ, լրատվամիջոցներից մեկը փորձել էր Հալեպից լուսաբանել դեպքերն ու մեկնաբանել իրադարձությունները: Եվ այս երկու ամսիների աղմկառատ հովվերգությունն իր միապաղաղ ու կրկնող շրջափուլից դուրս բերվեց Հալեպից ժամանած լրագրողի ասուլիսի ու բացահայտումների արդյունքում: Հանկարծ, իրար հաջորդող ասուլիսային լրատվությունից ու փորձագիտական կամ էլ տարբեր քաղաքական գործիչների մեկնաբանություններից դուրս, ի պատասխան Հալեպից հաղորդված տեղեկատվությանը, մի խումբ սիրիահայեր բաց նամակով դիմեցին լրատվամիջոցների ղեկավարներին և պահանջեցին «սեպ չխրել» Հայաստանի ու համայնքի միջև: Լրատվամիջոցի լուսաբանման որակի, մի խումբ սիրիահայերի անկեղծության մասին դատել չեմ կարող, սակայն մի բան պարզ է, որ առաջին անգամ լրագրողը դիպչել էր բաց նյարդին` լուսաբանել էր իրադարձություններ:
Սիրիայում իրադարձությունների մասին լրատվամիջոցների կողմից լուսաբանված հիմնական թեմաները
Արմավիան |
Հայաստան ներ- գաղթելու մասին |
Սիրիայում առկա հայկական կառույցների ներկայացու-ցիչների հետ հարցա-զրույցներ կամ հարցումներ |
Փորձա-գիտական կարծիքներ | Սիրիա- հայերի հարցով քննարկում- ներ |
Սիրիա- հայերը Հայաստա- նում |
Որպես |
Որպես կանոն |
Այս |
Իհարկե, սա շատ կարևոր ենթախումբ է, ում հետ քննարկումը առանցքային նշանա- կություն ունի, բայց սա ևս սահմանա- փակ ու միջնորդա- վորված է, մասնա- վորապես, եթե փորձագետը վերջին շրջանում երկրում չի եղել: |
Նորից երկրորդային շրջանակ է ներառում: Սիրիայում դեպքերի զարգացման արդյունքում, որի մասին այդպես էլ պարզ պատկերա-ցումներ չկան, խոսում են հետևանք- ների վերացմանը միտված հարցերի մասին: |
Քննարկվում |
Հղումներ այս թեմայով. |
Հղումներ այս թեմայով. |
Հղումներ այս թեմայով. |
Հղումներ այս թեմայով. |
Հղումներ այս թեմայով. |
Հղումներ այս թեմայով. |
Նվարդ Մանասյան
Լուսանկարը Flickr-ից, հեղինակ՝ FreedomHouse
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: