2011.10.27,

Քննադատ

Ֆեյսբուքյան սահմռկեցուցիչ գովազդի շվաքում

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Իսկ դուք կա՞ք Ֆեյսբուքում: Երեւի կլինեք, ո՞նց չեք լինի։ Այս պահին, երբ գրում եմ այս տողերը, Հայաստանից 219 660  ակտիվ օգտատեր կա Ֆեյսբուքում։ Այնպես որ, հարգելի ընթերցող, հավանականությունը, որ դուք ֆեյսբուքչի եք, սլացիկ մոտենում է մեկին (հումանիտար կրթություն ունեցնողների համար պարզաբանեմ՝ այսինքն՝ գրեթե անհավանական է, որ այդպես չէ, եւ շատ ու շատ հավանական է, որ այդպես է):

Իսկ վատնելով ձեր կյանքը այս համահայկական սոցիալական ցանցում՝ դուք նաեւ հայկական օնլայն մամուլի զարթոնքին զուգորդող բիրտ կապիտալիստական մրցակցության զոհ եք։ Ձեզ օր ու գիշեր պարտադրում են կարդալ, լայքել, տարածել, մեկնաբանել բազմաթիվ նորաթուխ եւ հնաեռ լրատվական կայքերի նյութերը։

[[wysiwyg_imageupload:122:]]Համընդհանուր զուլալ սփամի ժամանակները կարծես թե անցնում են։ Ցանցային մարքեթինգն արդեն ինտելեկտի երանգներ է[[wysiwyg_imageupload:119:]] ստացել։ Եվ ԶԼՄ-ները, բացի ամենից, սկսել են օգտագործել նաեւ ֆեյսբուքյան գովազդը, որը բավական հաջող գործիք է հատկապես այն դեպքերում, երբ գովազդատուն լավ պատկերացում ունի, թե որն է իր թիրախային խումբը (Ֆեյսբուքը թույլ է տալիս ցանկությանդ համաձայն ընտրել այն թիրախային խումբը, որին կերեւա գովազդը՝ երկիրը, տարիքը, սեռը, հետաքրքրությունները եւ այլն)։

[[wysiwyg_imageupload:120:]]Բայց գովազդ տեղադրելը միայն գործի կեսն է։ Անհրաժեշտ է, որ այն գրավիչ լինի ու նկատելի, այն էլ ֆեյսբուքյան տեղեկատվական տարափի մեջ։ Եվ այստեղ սկսվում է մի տարօրինակ բան։ Եթե հետեւեք սոցիալական ցանցում հայկական ցանցային մամուլի գովազդին առանց ընթերցելու, Ձեզ կթվա, որ Հայաստանում գոյություն ունի միայն դեղին, այն էլ՝ վառ դեղին մամուլ։ Գոնե ես նման տպավորություն ստացա, երբ մեկ շաբաթ հետազոտում էի գովազդը։[[wysiwyg_imageupload:121:]]

Նյութում տեղադրում եմ մի քանի գովազդների օրինակներ, որոնք ընտրվել են մեկ շաբաթվա ընթացքում (կոնկրետ ԶԼՄ-ների անվանումները հանված են, քաղաքական գովազդը նույնպես բացակայում է, քանի որ այն շատ անձնավորված է եւ սույն հոդվածի մեջ կարող է քարոզչական բնույթ ունենալ)։ Ինքներդ դատեք, թե ինչպես են իրենց դրսեւորում եւ ընթերցողների կողմից ընկալվում ՀՀ ԶԼՄ-ները Ֆեյսբուքում։

 

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *