Միջազգային լրատվամիջոցների աջակցությունը (IMS) փնտրում է խորհրդատու՝ Հայաստանում իրականացվող ծրագրի համար։
Այն կոչվում է՝ «Հայկական լրատվամիջոցների տեղեկատվության ամբողջականության և ժողովրդավարության ծրագիր» և նախատեսված է Հայաստանի տեղեկատվական տարածքում ժողովրդավարական դիմադրողականությունը և սոցիալական համախմբվածությունը պաշտպանելուն։
Ծրագիրը կենտրոնանում է լրատվամիջոցների կարողությունների ամրապնդման վրա՝ կեղծ պատմությունների տարածումը բացահայտելու, հակազդելու և կանխելու համար։
Խորհրդատուի պարտականություններն են՝
-Ամենօրյա կապ գործընկերների հետ
-Հաղորդակցություն շահագրգիռ կողմերի, լրատվամիջոցների և այլ շրջանակների հետ
-IMS-ի գործունեության վերաբերյալ ընդհանուր պատկերի տարածում, իրավիճակի մասին թարմացումների հաշվետվության ներկայացում և այլն։
Դիմել կարող են բոլորը՝ անկախ իրենց տարիքից, ռասայական, էթնիկական, կրոնական և մշակութային ծագումից, սեռից, սեռական կողմնորոշումից կամ գենդերային ինքնությունից:
Դիմել կարող եք հետևյալ հղմամբ՝ Talentech – Consultant – National Adviser (Armenia)